ՊՆ-ին ասեք՝ կանոնավոր զորք բերի Դավիթ Բեկի սահման, թշնամին 1․5 կմ է հեռու․Դավիթ Բեկի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

09.12.2020 20:50
9441

«Ոնց էլ չլինի՝ կլինեն ընտանիքներ, որ սրանից հետո չեն մնա գյուղում, դա հաստատ»,- Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սյունիք մարզի Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Նա նշեց, որ մինչ պատերազմը գյուղն ուներ 500 բնակիչ, հիմա թիվ ասել չի կարող՝ բնակիչները գնում-գալիս են։ Հարցին՝ սահմանային համայնքում լարվածություն կա՞, թե՞բնակիչները վերադարձել են սովորական կյանքին, Պողոսյանը պատասխանեց՝  անհանգստություն կա, բայց սովորական առօրյայով ապրում են։

«Սովորական մեր առօրյա կյանքով ապրում ենք։ Անհանգստություն կա, բայց էդ կարգի չի։ Դպրոցը բացվել է, ամսի 7-ից երեխաները դպրոց են գնում։ Եթե երեխաները գնում են դպրոց, ուրեմն սովորական կյանքի ենք վերադարձել»,- հավելեց Բենիամին Պողոսյանը։

Դավիթ Բեկի վարչական ղեկավարն ասաց՝ ադրբեջանցիները գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտեր չեն լինում, սադրանքների չեն դիմում։ «Տենց բաներ չի լինում, կարող ա՝ ավտոմատից հատուկենտ կրակոց լինի՝ մի հատ, երկու հատ։ Դրանք սովորական կրակոցներ են»,- ընդգծեց նա։

Բենիամին Պողոսյանը նաև խնդրանք ուներ․ «Մի բան էլ ես ասեմ, մեր ՊՆ-ին ասեք, որ զորք բերեն, գան էստեղ կանգնեն, կանոնավոր բանակ»։ Հարցին՝ հիմա ովքե՞ր են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի դիմաց, Պողոսյանն ասաց՝ համայնքի կամավորական ջոկատները․ «Կապանից են եկել, ուրիշ գյուղերից՝ իրենց ջոկատներով, Դավիթ Բեկի սահմանն են պահում»։

Իրենք Պաշտպանության նախարարությանը չեն դիմել, ասում է՝ դեռ սպասում են․ «Սպասում ենք, սպասում, չեն գալիս։ Մինչև ե՞րբ պիտի կանգնեն, դա էլ ա խնդիր։ Կա՛մ գան կանգնեն, կա՛մ ասեն՝ դուք եք կանգնելու, ինչ-որ մի բանով աջակցեն»։

Դավիթ Բեկի վարչական ղեկավարի բարձրացած հարցի վերաբերյալ Factor TV-ն պարզաբանում փորձեց ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասաց՝ դա մանրամասն տեղեկություն է պահանջում, կպատասխանեն գրավոր հարցում ստանալուց հետո։ Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11