ՊՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու տեղեկությունը. Արծրուն Հովհաննիսյան

22.06.2018 22:28
1400

Կան տեղեկությունները, որ  ադրբեջանական ռազմաօդային ուժերը ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռներ են ձեռք բերել։ Հայկական կողմը պարզաբանումներ չի պահանջել ամերիկյան կողմից՝ ինչպես են այդ երկրի արտադրության ուղղաթիռները հայտնվել ադրբեջանական զինուժում

Panorama.am-ը զրուցել  է  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Panorama.am-ՀՀ պաշտպանական գերատեսչությունը մտադի՞ր է հարցում կատարել ամերիկացի գործընկերներին։

Արծրուն Հովհաննիսյան-Պարտադիր չէ, որ ՊՆ-ն կոնկրետ ինչ-որ բան անի։ Տեսել ենք հայտարարությունը, կուսումնասիրենք, հետո կերևա։

Հիշեցնենք, որ ամերիկայն ուղղաթիռների մասին գրառում ֆեյսբուքի իր էջում կատարել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, ով նաև հիշեցրել էր, որ ըստ ամերիկյան օրենսդրության ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին։

«Մեր ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԽՔ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող կազմակերպությունները շտապ պետք է միջոցներ ձեռնարկեն պարզելու համար, թե ով է վաճառել կամ վերավաճառել ուղղաթիռները Բաքվին»,- գրել էր նա։

Panorama.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40