«Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար»

23.10.2019 14:17
1246
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում օրերս փլուզվեց ոսկու հանքավայրի պոչամբարի ամբարտակը: 

Դրա ողջ պարունակությունը հեղեղել է 2 հանրակացարան: Որպես փլուզման պատճառ դիտարկվում է պոչամբարի կառուցման ժամանակ տեխնոլոգիական կանոնները չպահպանելը կամ անձրևները:

Ցանկացած նման դեպք ահազանգ է նաև Հայաստանի համար: 

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին «Թեղուտի» պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումից առաջ բնապահպանների կողմից ահազանգ հնչեց, որ այս հանքավայրի պոչամբարի պատվարը դժվար թե 6 ամիս դիմանա: 

Այնուամենայնիվ, հանքավայրը շահագործվեց, այդ ընթացքում անգամ թույլ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դրանից հետո հակադարձեց բնապահպաններին, թե «աղմուկ բարձրացավ՝ իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է: Եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, պատվարը պիտի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ»: 

Հանքավայրի պոչամբարի պատվարի հարցով մտահոգվողները հատկապես նշում են, որ դրա փլուզման դեպքում առաջին հարվածը կհասնի Շնող գյուղին: 

Օրերս էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվեցին Ողջի գետը, աղտոտեցին շրջակա տարածքը:

Ամուլսարին վերաբերող քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է՝ եթե ռիսկերը կառավարելի լինեն, Ամուլսարի հանքավայրը կաշխատի: 

Մինչդեռ, բնապահպանների պնդմամբ, տարբեր երկրներում տեղի ունեցող բնապահպանական աղետներն ապացուցում են, որ այս ոլորտում ռիսկերի կառավարելիության մասին խոսելիս պետք է առավելագույնս համոզված լինես, որ հարցի վերաբերյալ տեսական և գործնական դիտարկումները համապատասխանում են իրար:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ նույնիսկ ամենահզոր երկրներում, որտեղ միլիոնավոր դոլարներ են ծախսում անվտանգության ապահովման համար, հնարավոր չէ լիովին կառավարել ռիսկերը: 

«Իսկ Հայաստանում այս հարցում անտերություն է: Աղետներ, պոչամբարների պայթյուններ, բնակչության զանգվածային տեղաշարժ, թունավորումներ են եղել Չիլիում, Բրազիլիայում, աֆրիկական երկրներում, Ռուսաստանում և այլուր: 

Դեպքեր են գրանցվել, երբ հարյուր հազարավոր մարդկանց խմելու ջուրը վերացել է, ասենք, մարդիկ, որոնք ապրում էին գետի հովտում, միանգամից զրկվել են ջուր խմելու և օգտագործելու հնարավորությունից: 

Վերադառնանք Հայաստան. ինքներդ տեսաք, որ օրերս Արծվանիկի պոչամբարի խողովակը պայթեց: 

Պոչանքը լցվեց Ողջի գետը, աղտոտեց շրջակա միջավայրը, իսկ դա մաքրելն անհնար է, քանի որ այն ներծծվում է հողի մեջ և ծանր մետաղներով ու ռադիոակտիվ տարրերով աղտոտում հողային տարածքը»,-ասում է Սանասարյանը: 

Բնապահպանը նշում է՝ այստեղից էլ կարող ենք հետևություններ անել, որ ռիսկերի կառավարելիության մասին խոսքերը խաբեություն են: 

«Մեկ այլ խնդիր է Թեղուտի պոչամբարը: Այն ավելի բարձր է կառուցված, քան Շնող գյուղը: «Վալլեքս» ընկերությունը դադարեցրեց հանքավայրի շահագործումը՝ ասելով, որ պոչամբարը կարող է պայթել: 

Նա այդ մասին տեղյակ էր պահել թե՛ կառավարությանը, թե՛ «ՎՏԲ Հայաստան» բանկին: Կառավարությունը, սակայն, նորից շահագործեց հանքավայրը՝ առանց անվտանգությունն ապահովելու, միայն մի թղթի հիման վրա, որում ասվում էր, որ հանքավայրի շահագործումն անվտանգ է: 

Նույն պատկերն ունենք նաև մյուս պոչամբարների դեպքում: Գնացեք և տեսեք, թե մեր պոչամբարներն ինչ աղետալի վիճակ են ստեղծել Հայաստանի համար»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34