Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18
101

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել: Այս մասին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը:

«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում, փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս եկեք սենյակից: Մոտեցավ, ասաց՝ արի նստենք խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ, ես էլ ասացի, որ կապ չունեմ, ինչ պետք է ասեմ: Ասեց, եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել:

Ասացի, ընտանիքս ի՞նչ կապ ունի, ասաց՝  տես, եթե չես ասում, որ դու ես արել, ձեր տան դիմաց անվտանգություն չեմ դնի, Վալոդյա Գրիգորյանի կողմի մարդիկ էլ ջղայնացած, կատաղած վիճակում  են, կիմանան, որ դու սրա հետ կապ ունես կամ դու ես արել, տես, ընտանիքիդ վնաս չտան:

Մեկ էլ ասեցին՝ եթե իրենք էլ ոչ մի բան չանեն, անվտանգությունը տան մոտ չեն դնի, քույր ունես փոքր, մայր ունես, մեծ տարիքով տատ ու պապ ունես, տես, նայիր՝ մենք մի վնաս չտանք: Ու էդպես, վերցրեցի իմ վրա:

Գևորգ Հարությունյանը նշել է, որ իրեն իբրև ասել են, որ ինքնախոստովանությունից հետո, եթե անգամ դատապարտվի, ապա կօգնեն և վաղաժամկետ ազատ կարձակվի:

«Նստեցինք մեքենան, գնացինք դեպի Մերձավան, Վարդան Վարդանյանն էլ կողքս նստած էր, գնացինք դաշտերը, հենց այն տեղը, որտեղ ես զենքը տարել, ցույց եմ տվել:

Երբ արդեն պետք է հետ գնայինք Վաղարշապատի ոստիկանություն, ճանապարհին ասում եմ, որ  հիմա ես այս ամեն ինչը անում եմ, վերցնում եմ իմ վրա, իմ վերջն ի՞նչ է լինելու, ասաց՝ դու վատը մի մտածի, էս ընթացքում մինչև դատարան  մտնելը, սպանողին կգտնենք, քեզ բաց կթողնենք: Ասաց՝ ինքնախոստովանական ցուցմունք կգրես, քեզ եթե դատեն էլ, 10-ից 12 տարի կտան, եթե չկարողանանք գտնել այդ բանը անողին, քեզ կօգնենք, վաղաժամկետով էլ շուտ դուրս կգաս»,- ասել է նա:

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38