Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին

28.01.2020 22:11
1153

Հունվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված տոնակատարություններին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և այլ պաշտոնատար անձանց հետ մասին Տիգրան Ավինյանը ծաղիկներ է զետեղել Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, տոնական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպաներ և զինվորներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է շնորհավորել բոլորիս Հայոց բանակի ստեղծման 28-ամյակի կապակցությամբ և ձեզ հետ միասին նշել այս տոնը։

Չնայած մեր բանակի ստեղծման շատ բարդ պայմաններին՝ հայ ժողովուրդը պատվով ու հաղթանակով դուրս եկավ փորձությունից և ստեղծեց հզոր ու մարտունակ զինված ուժեր։ Այսօր հայոց բանակը ոչ միայն պետական  ամենակայացած ինստիտուտներից մեկն է, այլև հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորը։

2018թ. Թավշյա հեղափոխության և դրա արդյունքում Հայաստանում  մեկնարկած բարեփոխումների ազդեցությունը, կարծում եմ, առաջինը զգացել է հենց բանակը։ Հենց սկզբից զինված ուժերը եղել են հանրապետության քաղաքական ղեկավարության անմիջական ուշադրության ներքո։ Առաջին բարեփոխումները սկսեցինք  բանակից՝ զինվորների կենսապայմանների բարելավման, անհրաժեշտ կենցաղային պարագաների ապահովման, սննդի համակարգի արմատական փոփոխման գործնական միջոցառումներով։

Այսօր քայլ առ քայլ և հետևողականորեն իրականացնում ենք բոլոր զորամասերում բարձրորակ և այլընտրանքային սննդի ապահովման մեխանիզմներ ներդնելու քաղաքականություն, որը ոչ միայն երաշխավորում է զինվորի առողջությունը, այլև ինքնին հանդիսանում է համակարգային բարեփոխում։ Այս ընթացքում Հայաստանի իշխանությանը հաջողվեց նաև, ինչպես օրերս վերահաստատեց վարչապետը, ազատել մեր պետությունն ու ժողովրդին «80-ականների զենքի» բարդույթից։ Այն ռազմական գնումները, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը 2018թ.-ից մինչ օրս, անհնար է գերագնահատել։

Ձեռք բերված նոր զինատեսակները թե՛ քանակի, թե՛ որակի տեսանկյունից խիստ կարևոր փոփոխություն են մտցնում ռազմական հավասարակշռության մեջ՝ թույլ տալով Հայաստանին ավելի վստահ պաշտպանել սեփական ազգային շահը։ Ժամանակակից պահանջներին համապատասխան ռազմատեխնիկայի հետ միասին՝ Հայաստանը վերանայում է նաև իր պաշտպանական դոկտրինը՝ հարևան երկրի ռազմատենչ հռետորաբանությանն ու գործողություններին արձագանքելով համարժեքորեն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տոնական առիթը օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բոլոր զինծառայողների ծնողներին ու ընտանիքներին։ Այսօր հատկապես նրանց շնորհավորելու օրն է, որովհետև հենց նրանց անձնվիրությունը ու հայրենիքի հանդեպ սերը անհնար է պարզապես նկարագրել բառերով։ Առավել քան համոզված եղեք, որ Հայաստանի կառավարությունը հնարավոր ամեն քայլ ձեռնարկում է՝ ձեր հոգսը թեթևացնելու, մտահոգությունները փարատելու և ծառայության ժամկետի ավարտին ձեր որդիներին պատվով տուն վերադարձնելու ուղղությամբ։

Զինված ուժերի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,

Ձեր անկոտրում կամքը, արիությունն ու ռազմական հմտությունը մեր ժողովրդի խաղաղ քնի ու ստեղծագործ աշխատանքի հիմնական երաշխիքն են։  Ձեր բազկի ուժով են կերտվել մեր հաղթանակները, ձեր քաջության շնորհիվ է սասանվել հակառակորդը և ձեր խոհեմությամբ են անառիկ պահվել մեր երկրի սահմանները։

Վերստին շնորհավորելով ձեզ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղ ծառայություն, ուժ և եռանդ հայրենիքի պաշտպանության պատասխանատու գործում։

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք հայ ժողովրդին»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08