Փոխվելով, սխալներն ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կկարողանանք երաշխավորել Արցախի ապագան. Ռուբեն Վարդանյան

10.12.2022 12:18
927

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երկրի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Երեսունմեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն: Քվեարկությանը 108 736 մասնակիցներից  անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը): 

 Երեք տասնամյակ շարունակ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ու պահանջել միջազգային հանրությունից, ինչպես նաև Ադրբեջանից՝ հարգել ու ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը: Արցախցիների ազատ ապրելու կամքը կոտրելու համար Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ պատերազմներ՝ պատճառել անդառնալի կորուստներ և ցավ, բայց այդքանով հանդերձ՝ արցախահայերը շարունակում են համառ կերպով պայքարել իրենց մայր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: 

Որպես պետնախարար՝ տարբեր առիթներով շփվել եմ Ստեփանակերտում և Արցախի այլ շրջաններում ապրող իմ հայրենակիցների հետ: Գիտեմ, թե որքան անորոշություն, դառնություն ու ցավ կա արցախցիների սրտում, բայց ես նաև տեսել եմ նրանց համառությունը, սեփական հողի վրա ապրելու համառ ձգտումը: Արցախի հանդեպ սերն ու նվիրումը բառերով  չես կարող բացատրել, դա տոկոնության և չհանձնվելու ցուցիչ է: 

 Ես ձեր բոլորի հետ միասին պատրաստ եմ շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը: 

 Բայց մենք, լինելով ուժեղ և համառ մարդիկ, պետք է նաև սովորենք մեր սխալները վերհանել, չվախենալ դրանք շտկելուց, տեսնենք խնդիրները և աշխատենք դրանց լուծման ուղղությամբ: Ինձ համար շատ կարևոր է նաև պատերազմների հետևանքով տեղահանված արցախցիների ճակատագիրը և նրանց ակտիվ ներգրավվածությունը Արցախի  կյանքում, որը հնարավոր է միայն կենսական  պայմանների առկայության դեպքում՝ ապահովելով անվտանգությունը, ստեղծելով բարենպաստ պայմաններ՝ նրանց հայրենիք վերադարձը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

Փոխվելով, սխալները ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կկարողանանք փոխել մեր ներկան ու երաշխավորել ապագա՝ Արցախի համար: Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաներն արժանի են լուսավոր ու ապահով ապագա ունենալ, արժանի են վայելել խաղաղությունը և չառերեսվել նոր պատերազմի հետ, նրանք արժանի են մեծանալ ու ապրել ազատ, անկախ ու ժողովրդավար Արցախում: Եկեք մեր գործով, նվիրումով ու միասնականությամբ նրանց համար երաշխավորենք այդ ապագան»:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12