Փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում

19.03.2026 17:12
394

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի  նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հնարավորություն տալ 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին օգտվել Ծրագրից, որպեսզի բացառվի վերջիններիս կողմից ֆինանսական վնասներ կրելը (ընդհանուր 400 քվոտա)։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Միևնույն ժամանակ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Ընդ որում, այդ բնակավայրերում առաջարկվում է սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի (ընդհանուր 774 քվոտա)։ Առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված  քվոտաների նվազագույն թիվը 10 է (ընդհանուր 243 քվոտա)։  Որոշմամբ նաև առաջարկվում է այրիներից բացի, որպես շահառու դիտարկել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կանանց։  Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրով սահմանված 2400 շահառուն փոխարինել մինչև 3820-ով՝ հնարավորություն տալով վերոնշյալ թիրախային խմբերին օգտվել ծրագրից, միաժամանակ առաջարկվում է ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

31.10.2026 23:36

Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում

31.10.2026 21:49

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09