Փորձել է պետական բյուջեից թաքցնել 3,8 մլրդ դրամ, եւ հավանաբար... վասն Վարդան Մամիկոնյանի ու Գարեգին Նժդեհի

26.03.2015 12:30
4078

Մարտի 12-ին հանրապետության հարկային դաշտում տեղի ունեցավ բացահայտումների բում, որն առայսօր շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողներին ներկայացրեց մի շարք ընկերությունների ու կազմակերպությունների անուններ, որոնք էական խախտումներ են թույլ տվել, իսկ ավելի ճիշտ` անկեղծ չեն գտնվել Հայաստանի պետական բյուջեի հետ հարաբերություններում:

Անբարեխիղճ հարկատուների ցանկում նշվեց նաեւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի անունը: Այդ ընկերությունում արձանագրվել էր 3,8 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն, որը փորձել են թաքցնել պետական բյուջեից:

Դրանից հետո, հակառակ մեր սպասումների, հանրությանը որեւէ բացատրություն չի տվել ընկերության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը` Հրաչ Ջաբրայանը:

Հակված ենք կարծելու, որ դա Հայաստանի պետական բյուջեից թաքցրած 3 մլրդ 809 մլն դրամն է, որ հայտնաբերվել է 2014թ. հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում:

Դեռեւս 2014-ի հոկտեմբերին Հրաչն ու նրա օգնականները տարակուսանք հայտնեցին ստուգման արդյունքների վերաբերյալ: Նաեւ հաթաթա տվեցին, թե դատարան են գնալու եւ բողոքարկելու են հարկայինի ներկայացրած ակտը, ապացուցելու են իրենց արդարությունը…

Վեց ամիս է անցել, բայց Հրաչը որեւէ բացատրություն կամ պարզաբանում չի տվել խոստացած դատական գործընթացի մասին: Չի բացառվում, որ գործն ընդհանրապես դատարան չի մտել:

Գլխավորը, սակայն, դա չէ, այլ այն, որ Հայաստանի իրավապահ ու ֆինանսական մարմիններն այդպես էլ չեն պատասխանել պարզագույն, բայց եւ առանցքային հարցին` ինչպե՞ս եւ ո՞ւմ մեղքով է ստացվել, որ Կապանի լեռնահանքային կոմբինատը փորձել է պետական բյուջեից թաքցնել մոտ 9 մլն դոլարին համարժեք դրամ, որը մեր երկրի համար այնքան էլ փոքր գումար չէ: Մանավանդ որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, թաքցրած 3,8 մլրդ դրամն արդեն իսկ վերադարձվել է պետական գանձարան:


Հ.Գ. Ռաֆիկ Մաշադյանի հայտարարությունն արդեն հրապարակի վրա էր, երբ իմացանք, որ պետական բյուջեից հարկեր թաքցնող Հրաչը ծրագրում է ապրիլի 11-ին Կապանում կազմակերպել «ընկերության պաշտոնական ընթրիք»: Եվ այդ նպատակով «բիրիքով» հրավիրատոմսեր է առաքում մարզկենտրոնի դպրոցներ ու նախադպրոցական հաստատություններ: Ըստ էության խնդիր է դրված հերթական անգամ` դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների հաշվին, ցուցանել, որ Կապանը համախմբված է Հրաչի շուրջ, որ նա մարզկենտրոնում որոշակի հեղինակություն է վայելում, ինչը, բնականաբար, շուլուխի պես մի բան է…

Ի դեպ, դեռեւս ս.թ. փետրվարի 4-ին էր Հրաչը հայտարարել` «Խնդրեմ Ապրիլ 11 նկատի ունենալ որպես գրավված օր» (ակնհայտ անգրագետ այդ արտահայտությանն անդրադարձել ենք «Սյունյաց երկրի» 2015թ. փետրվարի 19-ի համարում): Ըստ երեւույթին հենց այդ ճաշկերույթն է նկատի ունեցել:

Անկեղծ լինենք` այնքան էլ պատշաճ չէ մեր ազգային ողբերգության 100-ամյակն աշխարհի մասշտաբով հիշատակելու օրերին պաշտոնական ճաշկերույթի կազմակերպումը, բայց արժեքային համակարգի խնդիր է. Հրաչն այդպես է պատկերացնում զոհերի հիշատակի ոգեկոչումը:

Գլուխը քարը` թող այդպես էլ պատկերացնի ու թող ճաշկերույթով էլ ոգեկոչի զոհերի հիշատակը: Բայց ինչո՞ւ ճաշկերույթին հրավիրել դպրոցների ու նախակրթարանների աշխատակիցներին: Ինչո՞ւ հանքարդյունաբերական ձեռնարկության տնօրենության կազմակերպած ընթրիքին, եթե իսկապես անկեղծ մղումով է կազմակերպվում, գլխավորապես չհրավիրել հարյուրավոր հանքագործներին, ովքեր ստորգետնյա պայմաններում կամ հարստացուցիչ ֆաբրիկայում են աշխատում:

Մի ուրիշ` առավել կարեւոր հարց եւս, որ այս օրերին քննարկվում է հանքագործների շրջանում: Եթե Հրաչն ի վիճակի է ձեռնարկության մրջոցներով ճաշկերույթներ կամ «Սուրբ Վալանդինի տոն» կազմակերպել, ապա ինչու այդ միջոցներով, գոնե մասամբ, չի վճարում այն մարդկանց հասանելիքը, ովքեր իրենց վասատակած գումարը ստանալու համար դիմել եւ դիմում են դատարան: Եվ գիտե՞ք, թե քանի դատական հայց է ընդունվել ու քննվել (քննվում) միայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Հրաչի կառավարման վերջին երեք տարում: 20 հայց` 2012 թվականին, 43 հայց` 2013 թվականին, 46 հայց` 2014 թվականին, 4 հայց` դեռեւս նոր-նոր մեկնարկած 2015-ին…

Մենք, անշուշտ, ժամանակ կգտնենք եւ կպարզենք, թե մոտ 100-ի հասնող հայցի հետեւում քանի հանքագործ կա կանգնած եւ խոսքը որքան գումար մասին է եղել ու է: Բայց երբ մարդ 2015թ. ապրիլի 24-ը դիմավորում է «Հայոց ցեղասպանության 100-ամյակին` 100 դատական գործ» կատարողականով, ապա նրա ձեռքի հացը չի ուտվի, եթե մենք իրոք հայ ենք ու քրիստոնյա…

Հրաչիկյան ընթրիքը մի դեպքում արդարացում կունենա… Եթե նա այդ օրը, ձեռքը սեղանին մեկնելուց առաջ, ներկաներին հաշվետվություն տա, թե ինչու եւ ինչպես 3,8 մլրդ դրամը թաքցրեց մեր երկրի` ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող պետական բյուջեից: Եթե նա բացատրություն տա, թե ինչու է հարյուրավոր կապանցի հանքագործների (իրենց արդար վաստակը ստանալու համար) ստիպում գնալ դատարան:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57