ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը ստուգայց կատարեց Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում

30.06.2023 15:18
897

Հունիսի 27-ին ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։

Տնօրենի տեղակալը եղել է Կապանի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում և Ագարակի հենակետում, ինչպես նաև այցելել Շուռնուխի հենակետ՝ տեղում ծանոթացել աշխատանքային պայմաններին։

Ե․ Կարապետյանը բոլոր ստորաբաժանումներում անցկացրեց շարային սուգատես, ծանոթացավ շենքային և գույքային պայմաններին, առկա ռեսուրսներին, ստուգեց տեխնիկայի, գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը, անձնակազմի փաստաթղթերը, հանդերձանքի կրման կանոնների պահպանումը։

Մարզային փրկարարական վարչությունում տնօրենի տեղակալը սպայակազմի հետ անցկացրեց խորհրդակցություն։ Ներկայացվեցին առկա խնդիրները, տրվեցին մի շարք հանձնարարականներ և ցուցումներ՝ ծառայությունն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Տնօրենի տեղակալը շրջեց նաև մարզային փրկարարական վարչության տարածքում, հետևեց ճգնաժամային կառավարման կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, զրուցեց անձնակազմի հետ։

Ավարտին Ե․ Կարապետյանը նշեց, որ պարբերաբար իրականացվող ստուգայցերը նպատակ ունեն վեր հանել առկա խնդիրները և արդյունավետորեն գտնել վերջիններիս լուծումները։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

20.10.2026 20:21

Կապանի լեռնահարստացման կոմբինատի շնորհիվ իրականացվել է ևս մեկ կարևոր սոցիալական և բնապահպանական ծրագիր

20.10.2026 18:42

Քրիստոնեական յոթ սրբավայր Շիկահողում, որից երկուսը՝ գերության մեջ

20.10.2026 17:24

«TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ

20.10.2026 16:11

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցը վերակառուցված է. վարչապետ

20.10.2026 15:41

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

20.10.2026 15:34

Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

20.10.2026 15:33

ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ՀՀ գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 մլն դոլարի

20.10.2026 15:27

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով

20.10.2026 15:16

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

20.10.2026 12:48

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այսօր Օսլոյում կհանդիպի Զելենսկու հետ, որից հետո կմեկնի Մոսկվա. Axios

20.10.2026 12:38

Ես պատրաստ եմ, եթե նրանք ցանկանում են. Թրամփը՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման մասին

20.10.2026 12:36