Պուտինի սպառնալից պատասխանը Նիկոլ Փաշինյանին

25.06.2018 15:09
1461

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում  են լարման ճանապարհով։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար։ Ադրբեջանը միշտ ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում է որդեգրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ»,- ըստ «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ։

Այս հայտարարությունը հերթապահ ու շարքային հայտարարություն չէ՝ հատկապես հաշվի առնելով այն տարածաշրջանային ու ռազմաքաղաքական համատեքստը, որում հնչել է դա։ Իսկ իրավիճակն իսկապես բավական մոտ է պայթյունավտանգին։ Ադրբեջանը նորանոր ուժեր է կենտրոնացնում սահմանի նախիջեւանյան հատվածում, անցած շաբաթ էականորեն ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը, եւ ամենակարեւորը՝ անցած շաբաթ ադրբեջանական ուժերը դիմել են դիվերսիոն փորձի, որը, բարեբախատաբար, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը կանխել են։

Ահա այս իրադարձությունների ֆոնին ռուս բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս իրավիճակի սրումը դատապարտող հայտարարություններով եւ ոչ ավել- ոչ պակաս՝ ոչ միայն չի դատապարտում Ադրբեջանի ակնհայտ նախապատերազմական քայլերն ու ռազմական հռետորաբանությունը, այլեւ Ադրբեջանի կեցվածքը որակում է որպես ,ճիշտ եւ կառուցողական»։ Սա այլ կերպ, քան Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու հարցում տրված ռուսական կանաչ լույս՝ դժվար է որակել։

Պատկերացնել կարելի է, թե ըստ ռուսական իսթեբլիշմենթի՝ Ադրբեջանի ո՞ր գործողությունները կորակվեին սխալ եւ ապակառուցողական, երբ ,ճիշտ ու կառուցողականե են որակվում ակնհայտորեն պատերազմի նախապատրաստվելուն ուղղված գործողությունները. երևի Երեւանի գրավումը, ինչպես բազմաթիվ անգամ սպառնացել է Ադրբեջանը։

Շատ կարեւոր է այս հայտարարության ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական համատեքստը։ Բանն այն է, որ անցած շաբաթվա ընթացքում մի քանի կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի՝ արեւմտյան քաղաքականության ուղղությամբ։ Հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որից հետո ԵՄ-ն պաշտոնական հաղորդագրության ու ԵՄ արտաքին հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մակարդակով իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանի ինչպես սկսված ներքին բարեփոխումների իրականացմանը, այնպես էլ արտաքին քաղաքական կարեւորագույն ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով. ԵՄ-ն վերահաստատեց հավատարմությունը հակամարտությունը ԵԱՀԿ Մինսիկ խմբի շրջանակներում լուծելու քաղաքականությանը։

Այս իրադարձություններին զուգահեռ հայտնի դարձավ, որ  հուլիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Բրյուսել, որտեղ մի կողմից՝ նախատեսված են նրա բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ ղեկավարության հետ, մյուս կողմից՝ Փաշինյանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ահա այս երկու կարեւորագույն այցերի մասին տեղեկությունները լրացրեցին արեւմտյան ուղղությամբ Հայաստանի համար ստեղծված նպաստավոր միջավայրը։

Անկհայտ է, որ Մոսկվան չէր կարող չեզոք դիրքորոշում ունենալ Հայաստանի կողմից արեւմտյան ուղղությամբ կատարվող այս քայլերի առնչությամբ։ Ակնհայտ է նաեւ, որ Մոսկվան պետք է հակաքայլեր ձեռնարկեր, եւ հաշվի առնելով Ռուաստանի իշխանության գործիքակազմը՝ դրանք պետք է լինեին սպառնալիքների ու ահաբեկումների դաշտում։ Հենց դա է արել ՌԴ Պետդումայի նախագահը՝ Ադրբեջանի պատերազմական գործողությունները որակելով որպես «ճիշտ եւ կառուցողական»։

Առաջիկա օրերին պետք է զինուժի նոր կուտակումներ սպասել հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջեւանյան ուղղությամբ։ Թուրքիայում արդեն ավարտվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, եւ Պուտինը, իր հարազատ Էրդողանին շնորհավորելուց բացի, կարող է նաեւ նվեր մատուցել՝ հրահրելով որեւէ սադրանք նախիջեւանյան ուղղությամբ։

Այս պայմաններում, ի դեպ, պետք է համարժեք համարել հասարակության բացասական արձագանքը ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ թղթախաղի լուսանկարի առթիվ։ Իրավիճակը վտանգավոր, չափազանց վտանգավոր է, ու նման արխայիկ վերաբերմունքը, մեղմ ասած, անթույլատրելի է, ինչպես որ անհասկանալի է այս պայմաններում ՄԱԿ-ում Հայաստանի դեմ քվեարկությունը Մերձդնեստրից ռուսական զորքերը հանելու մասին բանաձեւին։

Ռուսական ուղղությամբ հայկական դիվանագիտության քայլերը դեռեւս համարժեք չեն թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրողություններին եւ կրում են նախկին իշխանության անարժանապատիվ կեցվածքի ազդեցությունը։ Գուցե Վոլոդինի այս հայտարարությունը ոմանց կստիպի վերջապես սթափվել։

Հ.Գ. Վոլոդինի հայտարարությանն արձագանքել է նա ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտում է գործադիր իշխանությունը։ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես եւ Հայաստանում, արտահայտում է գործադիր իշխանությունը: Իսկ լավ հայտնի է, թե ՌԴ գործադիր իշխանությունը ինչ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այն փոփոխություն չի կրել: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Բաքվում ՌԴ Պետական Դումայի նախագահի հնչեցրած հայտարարությանը:

«ՌԴ գործադիր իշխանությունը գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից: Եվ այդ դիրքորոշումը շաբաթը մեկ վերահաստատում է ՌԴ ԱԳՆ խոսնակը»,- նշել է Տիգրան Բալայանը:

1in.am

 

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21