Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր

26.01.2021 23:54
2614

Հունվարի 26-ին կայացել է առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև, որը գործնական բնույթ է կրել:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցը գործնական և անկեղծ բնույթ է կրել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերը պահպանելու մասին: Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը: Վերանայվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, համագործակցության հնարավորությունները»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, իրանական միջուկային գործարքի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու մասին ռուսաստանյան առաջարկը:

Կողմերը պայմանավորվել են նաև երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին պայմանագիրը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40