Պուտինը ՌԴ ԱԽ արտահերթ նիստ է անում

10.10.2022 11:47
1177

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի, որտեղ հնարավոր է քննարկվի շաբաթ օրը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, գրում է BBC-ն։ Կիրակի օրը Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է միջադեպը և պայթյունն անվանել «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչություն», ինչին Կիեւը պատասխանել է, որ Ռուսաստանն է ահաբեկչական պետություն, եւ որպես օրինակ նշել Զապորոժիե քաղաքի վերջին օրերի հրետակոծությունն ու խաղաղ բնակիչների սպանությունը։

 

Կրեմլը չի ​​հստակեցրել Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միայն ասել է, որ «նախագահի ելույթից հետո  կկողմնորոշվենք թեմաների շուրջ»։

Լրագրողները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ԱԽ նիստերը սովորաբար լինում են ուրբաթ օրերին։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին հայտարարել էր, որ «Ռուսաստանը Ղրիմի կամրջի դեմ Ուկրաինայի ահաբեկչական գործողությանը պետք է պատասխանի միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացմամբ։ Ահա թե ինչ են սպասում Ռուսաստանի քաղաքացիները»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40