Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը

06.11.2020 16:56
1154

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն, ինչպես նաև ՌԴ շրջաններում  կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, օպերատիվ խորհրդակցության մասին նոյեմբերի 6-ին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի և կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը», - հայտնել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ քննարկվել են նաև  ՌԴ շրջաններում  կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու երկրի սոցիալ-տնտեսական այլ ընթացիկ հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պառլամենտի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ բնապահպանական և տրանսպորտային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34