Պուտինը ցավակցություն է հայտնել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման կապակցությամբ

24.08.2023 20:41
861

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զոհվել են «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի ավիավթարից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում եղել են «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման անդամներ։

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երեկ՝ ինքնաթիռի կործանումից կարճ ժամանակ անց, հրապարակեց օդանավի զոհերի՝ անձնակազմի երեք անդամների և յոթ ուղևորների ցուցակը։ Ցանկում Եվգենի Պրիգոժինի անունն էլ է առկա։

Փրկարարներն արդեն հայտնաբերել են օդանավի տասը զոհերի մարմինները կամ դրանց մնացորդները, որոնք ըստ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների՝ ուղարկվել են փորձաքննության՝ զոհերի ինքնությունը պարզելու համար։

Պրիգոժինը, որի գլխավորած «Վագները» աշխարհի ամենաթեժ կետերում՝ Աֆրիկայից մինչև Սիրիա և Ուկրաինա, զինված հակամարտությունների է մասնակցել Կրեմլի հովանու ներքո, վերջին ամիսներին պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը անարդյունավետ քայլերի, Ուկրաինայում կրած մեծ կորուստների համար: Պրիգոժինը երկու ամիս առաջ հայտարարեց դեպի Մոսկվա տանկերով երթի մասին՝ պնդելով, թե գնում է պատժելու մեղավորներին»: Զինված խռովությունը, սակայն, ընդամենը մի քանի ժամ տևեց: Այդուհանդերձ, այդ զինված ապստամբությունը գնահատվեց որպես Պուտինի ամենամեծ մարտահրավերը երկրի կառավարման ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21