Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ

26.05.2023 10:35
1254

ԲԱՐԻ ԵՐԹ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ` ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:
Բնական է այն հուզմունքը, որն այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախին, ձեր սիրելի ուսուցիչներին: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի նպաստ դնելու մեր համայնքի և մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար և աշխատավոր ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը: Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին, և ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով և դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանաք կատարելագործել ի նպաստ մեր համայնքի և երկրի, քանի որ դուք մեր ապագա մանկավարժներն ու բժիշկներն եք, սպաներն ու հայրենիքի պաշտպաններն եք, արվեսատգետներն ու արհեստավորներն եք:
Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում դուք ձեռք եք բերել առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, վաստակել եք հանրության մեջ ձեր տեղը գտնելու, դրսևորվելու հմտություններ և ունակություններ: Դպրոցում ձևավորվել եք որպես անհատ, որպես քաղաքացի: Սա պակաս կարևոր չէ, քան բուն գիտելիքը: Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր համայնքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման:
Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլին հետևում են ձեր ծնողներն ու ուսուցիչները և պարտավորված եք անպայմանորեն արդարացնել նրանց ակնկալիքները:
Իմ շնորհավորանքներն ու շնորհակալությունն եմ ուղղում նաև ձեզ, հարգարժա՛ն մանկավարժներ, ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի համար, քանզի Վերջին զանգը ոչ միայն տոնական հանդես է, այլև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր անմնացորդ նվիրումը և անխոնջ վաստակը յուրովի իմաստավորող գնահատականն ու առհավատչյան:
Սիրելի՛ շրջանավարտներ,
կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են ձեր ուսուցիչները: Հիշեք՝ պետք է լինեք ազնիվ, աշխատասեր ու օրինապաշտ:
Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և թող իրականություն դառնան ձեր հետ կապված նրանց բոլոր երազանքները:
Բարի երթ ձեզ: 

Մանվել Փարամազյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40