Քաջարանի արվեստի դպրոցի միջոցառումը՝ նվիրված հայկական կինոյի ոսկեդարին ու նրա երաժշտական ժառանգությանը

19.02.2026 23:56
474

«Հայֆիլմ»-ի 100-ամյակի առիթով Քաջարանի արվեստի դպրոցը կազմակերպել էր հուզիչ և հիշարժան միջոցառում՝ նվիրված հայկական կինոյի ոսկեդարին ու նրա երաժշտական ժառանգությանը։

Երեկոյի ընթացքում դպրոցի դասատուների կատարմամբ հնչեցին հայկական ֆիլմերում ընդգրկված հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Դահլիճը լցվել էր հարազատ մեղեդիներով, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են սերունդներին՝ փոխանցելով ազգային ոգին, հայկական կինոարվեստի շունչը։ Յուրաքանչյուր կատարում հանդիսատեսին տեղափոխում էր հայկական ֆիլմերի աշխարհ՝ արտացոլելով սիրված տեսարաններն ու կերպարները։

Միջոցառմանը ներկա էին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Քաջարանի հոգևոր հովիվ Շիրակ Խանոյանը։ Նրանց ներկայությունը միջոցառմանը հաղորդում էր առանձնահատուկ նշանակություն՝ ընդգծելով մշակութային կյանքի կարևորությունը համայնքում։

Երեկոն վերածվել էր հայկական կինոյի և երաժշտության տոնակատարության՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ ազգային արվեստը շարունակում է ապրել ու հուզել նոր սերունդներին։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40