Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի երդման արարողությունն էր

17.11.2022 17:07
1702

Նոյեմբերի 17-ին Քաջարան համայնքի ավագանու նիստն անցկացվեց Քաջարան քաղաքի մշակույթի պալատում՝ ավագանու 12 անդամի մասնակցությամբ, և դա խորհուրդ ուներ. Քաջարանի նորընտիր համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի երդմնակալության արարողությունն էր:

Հանդիսավոր նիստին մասնակցում էին Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների պաշտոնատար անձինք, մարզի համայնքների ղեկավարներ, Սյունյաց թեմի հոգևոր դասի և մարզպետարանի ներկայացուցիչներ, Քաջարանի պատվավոր քաղաքացիներ, հյուրեր:

Ներածական խոսքից հետո Մանվել Փարամազյանը հնչեցրեց երդման տեքստը. «Ստանձնելով Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության  սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն Քաջարան համայնքի բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ  նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:

Երդման տեքստը ստորագրությամբ հաստատելուց հետո նորընտիր համայնքապետ Մանվել Փարամազյանը երախտագիտություն հայտնեց համայնքի բնակչությանը՝ իրեն վստահության քվե տալու համար և արգասաբեր գործունեություն մաղթեց նորընտիր ավագանուն: Նաև շնորհակալություն հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, հանձին գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի, համայնքային ծրագրերի իրականացման գործում առանցքային դերակատարություն ունենալու համար:

Մանվել Փարամազյանը հիշատակեց նաև ավագ սերնդի քաջարանցիներին՝ բարի ու գեղեցիկ ավանդույթներ թողնելու համար, իսկ ներկա սերնդին մաղթեց ուժ և եռանդ՝ այդ ավանդույթները շարունակելու և սերունդներին փոխանցելու համար:

Արժանին մատուցվեց 1990-ական թվականներից մինչև մեր օրերը տեղի ունեցած ազատամարտերում իրենց կյանքը չխնայած զինվորականությանը, երկրապահներին և աշխարհազորի ներկայացուցիչներին:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանն օրհնության խոսք հնչեցրեց օրվա խորհրդի առիթով, համոզմունք հայտնեց, որ խոշորացված Քաջարան համայնքի բնակիչները կհամախմբվեն նորընտիր համայնքապետի շուրջը և ավելի կծաղկեցնեն իրենց բնօրրանը:

«Թող Աստված օրհնի նրանց, որ կարողանան շենացնել մեր տունը, մեր բնօրրանը»,- վերջում ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահը և իր խոսքն ավարտեց Տերունական աղոթքով:

Վահրամ Օրբելյան

Հ.Գ.

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Մանվել Փարամազյանին՝ Քաջարանի համայնքապետ ընտրվելու և համայնքապետի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթում հաջողություններ բազմաբնակավայր համայնքի ղեկավարման գործում:

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40