ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՐԲԻՆ ՔԱՂԱՔ

30.05.2024 14:59
854

Մայիսի 17-21-ը չինական կողմի հրավերով տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ Հեյլունծիան նահանգի կենտրոն՝ Հարբին քաղաք։

Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է Հարբին քաղաքի ժողովրդական կառավարության քաղաքապետ՝ Վան Խեշենը։ Իր խոսքում վերջինս ցանկություն է հայտնել խորացնել Քաջարան քաղաքի հետ նոր ձևավորվող հարաբերությունները՝ առաջարկելով ստեղծել մշտական կապ, նպաստել տարբեր ոլորտներով համագործակցությանը, կազմակերպել պարբերական այցեր։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Հարբին քաղաքի համայնքապետարանի և ՉԺՀ Հեյլունծիան նահանգի Հարբին քաղաքի ժողովրդական կառավարության միջև փոխըմբռնման և համագործակցության մասին» հուշագիրը։

Այցի շրջանակներում պատվիրակությունը ծանոթացել է 10 միլիոն բնակչություն ունեցող Հարբինի քաղաքային տնտեսությանը, մշակույթին և զարգացման ոլորտներին, այցելել Հարբինի 33-րդ միջազգային առևտրատնտեսական տոնավաճառ, Տնտեսական և տեխնոլոգիական զարգացման ու առանցքային ձեռնարկությունների հարբինյան գոտի և այլ վայրեր։

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12