Քաջարանի մշակույթի պալատում նշվեց Գրադարանավարի օրը

09.10.2025 15:12
613

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Գրադարանը միշտ եղել է գիտելիքի պահապան, մշակույթի և մտքի կենտրոն: Այնտեղ մենք գտնում ենք ոչ միայն գրքեր, այլ նաև գաղափարներ, հորիզոններ և ինքնակատարելագործման հնարավորություն։

Այս անգամ մեզ հյուր էին եկել Քաջարանի թիվ մեկ միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի սաները ՝ դասղեկ Անի Քյարունցի գլխավորությամբ։

Մեզ միավորել էր աշխարհի ամենասիրված գրքերից մեկի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» քննարկումը։

Գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին,բայց մինչ օրս շարունակում է հմայել և հուզել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին՝ մեզ հիշեցնելով, որ ամենակարևորը աչքին անտեսանելի է, իսկ մարդկային սրտում կա մի մաքրություն, որը չի կորցնում իր արժեքը։

Քննարկումն անցավ շատ զվարթ ու հետաքրքիր ,քանի որ այս անգամ ներառել էինք նաև թեմայի վերաբերյալ խմբային աշխատանքներ,որոնք երեխաները կատարեցին մեծ ոգևորությամբ։

Գովելի է այն փաստը , որ այս տարիքում երեխաները կարողանում էին գրագետ ու գեղեցիկ խոսք կազմել և ազատ ելույթ ունենալ։

Թող այս հանդիպումը դառնա նոր ազդակ՝ ընթերցանության մշակույթը տարածելու, միմյանցից սերտելու և նորանոր միջոցառումներ միասին անցկացնելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40