Եթե խնդիր տեսնենք, կարձանագրենք, ՍԴ նախագահը սահմանազատման հարցով կանոնակարգի մասին

24.09.2024 11:33
634

Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ եթե կա միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց ՍԴ-ի կողմից այն չի վավերացվում, ապա այն Հայաստանի համար իրավական ուժ չունի։

«Սահմանադրական դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասո՞ւմ է կանոնակարգը սահմանադրությանը, թե՞ չի հակասում; Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի։ Մի քանի րոպեից կսկսի դատաքննությունը, հետո կգնանք խորհրդակցությունների սենյակ և որոշ ժամանակ անց որոշումը կհրապարակվի։ Եթե խնդիր տեսնենք, մի կասկածեք՝ խնդիրը կարձանագրենք։ Եթե խնդիր չտեսնենք, էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»,- նշեց Դիլանյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը ապօրինի է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանը պատասխանեց, որ այս պահին քննահատականներ չի հնչեցինի։

«Եթե այդ հարցը գա Սահմանադրական դատարան, մենք մեր գնահատականը կասենք»,- հավելեց նա։

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր հերթին նշեց, որ խնդիրներ տեսնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հետ կապված։

«Դա կբարձրաձայնեմ խորհրդակցական սենյակում»,-եզրափակեց Թովմասյանը։

Սույն գործով զեկուցողներ են լինելու ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ 

Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40