Քաջարանի քաղաքապետը քաղաքացու է ծեծել. ահազանգողը կինն է եղել

25.02.2019 18:55
1635

ArmLur.am-ի տեղեկություններով` օրերս Քաջարան քաղաքում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով` փետրվարի 15-ին Հասմիկ Խաչատրյանը հաղորդում է տվել, որ սույն թվականի փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի սահմաններում Էդգար Մարգարյանը մեքենան բակում կայանելու համար վիճաբանել է ամուսնու` Շանթ Թումանյանի հետ և ձեռքով մեկ անգամ հարվածել ձախ աչքին` պատճառելով վնասվածք:

Նույն վիճաբանության հետ կապված` փետրվարի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Մանվել Փարամազյանը (Քաջարանի համայնքապետ) ամուսնու` Շանթ Թումանյանին կանչել է Քաջարան քաղաքի սկզբնամասում գտնվող սրճարան և ծեծի ենթարկել նրան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կնոջ հաղորդում տալուց հետո իրավապահները սկսել են զբաղվել գործով և հարցաքննության են հրավիրել Շանթ Թումանյանին: Վերջինս ասել է, որ ինքը բողոք չունի և նման բան չի եղել:

ArmLur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի հետ, և վերջինս նույնպես պնդեց, որ նման բան չի եղել: Մեր այն դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ է կինը հաղորդում տվել ձեր դեմ, ի պատասխան քաղաքապետը հայտնեց` իրավապահները զբաղվում են: Քաղաքապետից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նա է վախեցրել Շանթ Թումանյանին, որ իր դեմ բողոք չներկայացնի, վերջինս ասաց. «Լավ էլի, լավ էլի, նման բան չկա»:

ArmLur.am-ը դիմեց ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին` փետրվարի 15-ին Քաջարանի ոստիկանություն է դիմել մի կին և հայտնել, որ իր ամուսնուն փետրվարի 7-ին և 10-ին ծեծի են ենթարկել : Ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:

Քնար Մանուկյան 
armlur.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12