Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը կստանա 200 մլն դոլարի վարկ

06.11.2024 16:48
1499

Հայաստանը և Եվրասիական զարգացման բանկը համաձայնագիր են կնքել Կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներից Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի 4 կմ հատվածի վերակառուցման համար 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից՝ շուրջ 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով։

Նրա խոսքով՝ այս ներդրումային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կիլոմետրով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի 80 կմ/ժամ, Քաջարան-Ագարակ ճանապարհի երթուղին կկրճատվի շուրջ 40 րոպեով։

Վարկի պայմաններով՝ տոկոսադրույքը ֆիքսված է տարեկան 4 տոկոս, մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից մինչեւ 5 տարին արտոնյալ ժամանակահատված է։

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40