Ծատրյան Արամայիս. նրա մեջ ինչ-որ առասպելական բան կար

02.09.2021 16:44
1580

Ծատրյան Արամայիս Գագիկի. ծնվել է 1987 թ. հունիսի 24-ին Կապանում: Մինչեւ 5-րդ դասարան հաճախել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոց: Ծատրյանների ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, երբ Արամայիսը պատանի էր:

Արամայիսը չէր ցանկանում ապրել օտար հողում, չէր ցանկանում ծառայել օտար երկրի բանակում. ընտանիքի անդամների ոչ միանշանակ կարծիքներին չհամաձայնելով  գալիս է Հայաստան, ծառայում Հայոց ազգային բանակում: Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախում, բոլորիս Եղնիկներ անունով հայտնի դիրքերում:

Արամայիսի ծնողները, քույրն ու եղբայրը բնակվում էին Ռուսաստանում, Արամայիսը երբեմն-երբեմն միանում էր նրանց, բայց մի քանի ամիս Ռուսաստանում մնալը նրան տանջանք էր թվում ու շտապում էր վերադառնալ:

2016 թ. ապրիլյան պատերազմին կամավոր մասնակից լինելուց, հաղթանակի բերկրանքը ճաշակելուց հետո մի հաստատակամ որոշում էր ընդունել՝ դառնալ զինվորական,պայքարել իր փոքրիկ երկրի ամեն մետր հողի համար:

2019 թ. պայմանագրային ծառայության է անցել Գեղիի զորամասում:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը   պատերազմ սկսեց. ժամեր անց Արամայիսն ամենաթեժ կետում էր՝ Ջրականում, հետո պիտի լիներ բոլոր այն տեղերում, ուր վիճակը ծանր էր, ուր իրական նվիրյալի կարիք կար: Արամայիսը սեպտեմբերի 30-ից, ընկերների պատմելով, ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում էր: Բազում անգամներ թշնամին փորձել է շարքից հանել ոչ մի դժվարության առաջ կանգ չառնող մարտիկին, բայց, կարծես հրաշքով, բոլոր փորձերն անհաջող էին:

Ընկերներն ափսոսանքով ու կարոտով են հիշում Արամայիսին, հպարտանում նրա հետ անցկացրած ժամանակի, նրան ճանաչելու համար. «Մեզ թվում էր անհնար է, որ Արամայիսին վատ բան պատահի, նրա մեջ մի տեսակ առասպելական բան կար, մինչեւ այդ չարաբաստիկ նոյեմբերի 1-ը ադրբեջանցիներն անընդմեջ փորձել են վնասել նրան: Այդ չարաբաստիկ նոյեմբերի 1-ին  Դավիթբեկ գյուղի մոտ էինք, երբ խրամատում տեսա գլխից վիրավոր Արամայիսին, մոտեցա, որ օգնեմ, ուշ էր՝ արդեն մահացած էր»:

 Հայրը, ով եկել էր որդու համար իր երազանքների հարսանիքն անելու, նոյեմբերի 3-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում հուղարկավորում է հերոս որդուն:

  «Ես մենակ եմ, էս երկրում մենակ եմ. իմ տղեն տղամարդու պես է կռվել, տղամարդու պես է զոհվել, ես հերոսի հայր եմ: Ես նրան կյանք էի տվել, որը նա ցանկացավ նվիրել մեր հայրենիքին...»:

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40