Ազատ արձակված գերիների վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում այնտեղ մնացողների վերաբերյալ. փաստաբանի հրատապ դիմումը Ադրբեջանի օմբուդսմենին

18.03.2026 16:16
423

Արգենտինահայ փաստաբան, SOAR ընկերության  Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է  հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:

SOAR – Բուենոս Այրեսի հրապարակած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ  2026 թվականի մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է կապ հաստատել օմբուդսմեն Ալիևայի հետ՝ օգտագործելով միակ հասանելի եղանակը՝ ընտանիքի հետ հեռախոսազանգը, որը սակայն ընդհատվել է՝ նախքան նա կկարողանար ավարտել իր դիմումը:

«Դատավճիռ կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց, հայ կալանավորներից և ոչ մեկը չի ստացել իր դատավճռի պաշտոնական պատճենը՝ որևէ լեզվով: Նրանք տեղյակ չեն իրենց դատապարտման իրավական հիմքերից, ինչպես նաև այն մասին, թե ուր և երբ կարող են տեղափոխվել: Մենք խորապես մտահոգ ենք կալանավայրի պայմաններով: 2026 թվականի հունվարին ազատ արձակված  գերիների ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում կալանքի մեջ մնացողների վիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կալանավորների և նրանց ընտանիքների միջև կապը խիստ սահմանափակվել է՝ կրճատվելով հազվադեպ ու կարճ զանգերի: Ընտանիքները մտավախություն ունեն, որ նույնիսկ այս նվազագույն կապը շուտով կարող է ամբողջությամբ կտրվել:

«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ տիկին Ալիևան ունի գործելու թե՛ լիազորություն, թե՛ պատասխանատվություն: Մենք պաշտոնապես պահանջել ենք տասնհինգ  օրվա ընթացքում ստանալ բովանդակալից գրավոր պատասխան և ներկայացրել ենք մանրամասն նամակ՝  նկարագրելով հրատապ մտահոգությունները»:

Լուսինա Մինասյանը կցել է նաև Սաբինա Ալիևայիյն հասցեագրված նամակը, որտեղ հստակ պահանջներ են նշվում.

«SOAR-ը պաշտոնապես խնդրում է, որ Ձեր գրասենյակը՝

  • Ապահովի բոլոր հայ կալանավորներին իրենց դատավճռի պաշտոնական տեքստի անհապաղ տրամադրումը՝ նրանց հասկանալի լեզվով.
  • Ապահովի, որ կալանավորներն ու նրանց ընտանիքները ժամանակին տեղեկացվեն տեղափոխման վերաբերյալ ցանկացած որոշման մասին՝ ներառյալ նպատակակետ հաստատությունը և տեղափոխման ամսաթիվը.
  • Նպաստի կալանքի պայմանների և մնացած յուրաքանչյուր կալանավորի ֆիզիկական ու հոգեբանական վիճակի անկախ գնահատմանը.
  • Երաշխավորի կանոնավոր ընտանեկան կապի, ներառյալ՝ հեռախոսային հաղորդակցության շարունակությունը՝ առանց սահմանափակման կամ հատուցման.
  • Հաստատի սույն նամակի ստացումը և ապահովի բովանդակալից գրավոր պատասխան՝ տասնհինգ  օրվա ընթացքում:

Թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և մարդկային հիմնական արժանապատվության պահպանումը անորոշ ժամանակով հետաձգելու ենթակա չեն: Այն կալանավորները, որոնց անունից ես գրում եմ, մարդիկ են, որոնք իրավունք ունեն ադրբեջանական օրենսդրությամբ և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով ամրագրված իրենց բոլոր իրավունքների լիարժեք պաշտպանության: Կոչ եմ անում Ձեր գրասենյակին գործել այն շտապողականությամբ, որն այս իրավիճակն անխուսափելիորեն պահանջում է»:

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56