80 տարի առաջ՝ նոյեմբերի 27-ին, վախճանվեց Եղիշե Չարենցը

27.11.2017 16:16
2539

Շնորհակալ եմ, Տեր
… Շնորհակա՜լ եմ, Տե՛ր, այն ամենի համար,
Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ խեղճ.
- Ե՛վ տքնությամբ ազնիվ իմ վաստակած հացի,
Ե՛վ կանացի մարմնի՝ հացի պես սուրբ, -
Ե՛վ պարտությանց համար այս բիրտ մարտում,
Ե՛վ հաղթությանց համար երբեմնակի: -

Եվ – վերջապես – ձեռքով քո շնորհած
Ամենամեծ բախտի - բերկրանքի համար՝
Մուսանների՜ անեղծ մտերմության,
Որ քչերի՜ն է այս կյանքում տրվում,
Իբրեւ բարիք վերին՝ անգըտնելի ընծա: -

Բայց աշխարհում այս գոց, այս կյանքում բի՛րտ,
Ուր լա՛ցն է լոկ օրենք,  - դառնությունը՝ հաց,  -
Քո այդ պարգեւը սուրբ, երջանկագույն
Կարող էր մաղձ ծնել միայն իմ դեմ,
Մերժվածների դաշինք ու հալածանք: -

Քանզի՝ պարգեւն այդ քո սրբազնագույն
Այս՝ ո՛չ միայն լուսեղ խնդությունի՜ց վերին,
Եվ ո՛չ միայն ձայնից դաշնավոր –
Այլեւ փշրանք հացից եւ կանացի
Լուսաբացին նման ժպտից իսկ զուրկ
(Կարող է) անագորույն մարդկանց աչքին թվալ

Մի անպատկառ, շռա՜յլ խրախճանք,
Ինչ-որ վերին հանդուգըն օրենքով
Մի տխմարի, մի ցոփ արարածի տրված
Աններելի, լպիրշ իրավունք՝
Ուրիշների մահու եւ ժանտախտի ժամին
Խրախճանքի՛ ջահեր ցոլցոլալու, -
Ե՛վ խնջույքի՛ շռայլ, ե՛ւ բերկրության, -
Ե՛վ հոլանի՜, չքնա՜ղ մարմինների
Պարերգություն մերկոտն ու բամբիռնածափ…

Ինչպե՞ս ների սակայն խրախճանքն այս բորբ -
Արեւազուրկ մարդկանց այս թիարանը-
Արեւային ցոլքից անգամ թափուր: -
Այս մուրացիկը, որ – թեեւ թիկնեղ –
Սակայն ե՛ւ մերկ է, տե՛ս, ե՛ւ ընչազուրկ, -
Եվ աշխարհում համայն -  անօթեւա՜ն, -
Բաց երկընքի ներքո  անգամ չնչին
Մի բարձաչափ քարի՛ց անգամ զուրկ՝
Որ իրավունք անգամ կյանքում չունի
Իր ցրտահար մարմինը ծածկելու
Անգամ անեզրական, աստեղազարդ երկնի
Ցուրտ սավանով՝ անհաս եւ անապակ…
 
Կամ՝ ինչպե՞ս քեզ ների օսլայադեմ
Այս ոգեւին ե՛ւ մերկ, ե՛ւ ընչազուրկ
Մարդկանց ամբոխը, - երբ ինքը լուռ՝
Մռայլ խոհերն է իր եւ անժպիտ իր կյանքը
Այս պայքարի բովում որոճում…
………………………………………………......
Եվ չէ՞ր արդյոք միակ պատճառն այս, Տե՛ր, -
Որ դառնություն դարձավ, ե՛վ մաղձ, ե՛ւ ցավ, -
Այդ անապակ պարգե՛ւը քո վերին –
Քո պարգեւած ընծան այդ սրբազնագույն՝
Քո դուստրերի անեղծ մտերմությունը կույս…
Մտերմությունն անհաս Մուսաների,
Որ դարձըներ պիտի ողորմելի իմ կյանքը
Երանությո՜ւն - եւ խինդ անմահական…
………………………………………………………
………………………………………………………
Սակայն նրանց այդ սուրբ մտերմության
Ակընթարթի համար անգամ չնչին –
Ես ցանկությամբ հոժար կտանեի
Տասնապատի՛կ դժվար տառապանք –
Ե՛վ դառնություն դժնի, ե՛ւ տխրություն,
Ե՛վ չարչարանք անգամ անագորույն –
Ե՛վ հալածանք ամեն, - ե՛ւ անգամ մա՛հ…
………………………………………………………….
………………………………………………………….
23.10.1936, Երեւան, գիշեր-առավոտ-գիշեր

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34