Հայաստանն աղտոտում է Արաքս գետը. Tehran Times

26.11.2019 15:27
1314

Հայաստանի հարավում գործող գործարանների հոսքաջրերը լցվում են Արաքս գետը՝ աղտոտելով Իրանի համար գյուղատնտեսական ու զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող գետի ջրերը․ այսպիսի բովանդակությամբ հոդված է հրապարակվել իրանական անգլալեզու The Tehran Times թերթում։  

Իրանցի փորձագետներն ու պաշտոնյաները պնդում են, որ գետում ծանր մետաղների պարունակությունը հասել է առողջության համար վտանգավոր չափերի:  

Հոդվածում հստակ չի նշվում, թե կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խոսքը, և արդյոք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով: Հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Խնդիրը քննարկվեց նաև հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում:

«Այժմ իրանական իշխանությունները խուսափում են պաշտոնական բողոք ներկայացնել խնդրի մասին՝ ցանկանալով պահպանել երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Սակայն այս խնդիրը պետք է լուծվի կամ երկկողմ համաձայնագրով, կամ միջազգային միջամտությամբ»,- ասվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակը, հղում անելով իրանցի բնապահպանների ու գյուղոլորտի փորձագետների կարծիքներին, նշում է, որ Իրանի համար լուրջ գյուղատնտեսական ու զբոսաշրջային նշանակություն նունեցող Արաքս գետում «անկասկած կան առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ»:

Արաքս գետի ջուրը, համաձայն հրապարակաման, պարբերաբար ուսումանսիրվում է Իրանի տարբեր գիտահետազոտական կազմակերություններում, որոնցից են Թավրիզի համալսարանը, Բժշկական գիտությունների համալսարանը և Իրանի գյուղատնտեսության նախարարության հետազոտական կենտրոնը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գետի ջրի բաղադրությունում ալյումինի, երկաթի, պղնձի և մկնդեղի պարունակությունը շուրջ տասն անգամ գերազանցում է անվտանգության ընդունելի նորմը։ «Գետն աղտոտող մետաղներից են պղինձն ու մոլիբդենը, որոնք լցվում են գետը Հայաստանի տարածքից: Ու քանի որ ծանր մետաղները կուտակվում են հողում, հետևաբար դրանք հայտնվում են բույսերում ու վերջում՝ մարդու օրգանիզմում»,- նշում է հոդվածագիրը:

Նա հղում է անում մի շարք փորձագետների, որոնք հաստատում են գետի աղտոտվածության փաստը՝ իրանական իշխանություններին կոչ անելով խնդիրը բարձրաձայնել հայաստանյան իշխանությունների հետ քննարկումներում:

Նույն հրապարական մեջ նաև ասվում է, որ հայկական կողմը խոստացել է վերացնել ծանր մետաղների արտահոսքն Արաքս գետ առաջիկա երեք տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջանի (Իրանի մարզն է) տարածաշրջանային ջրային ընկերության տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեն:

Նա ասել է, որ Արաքս գետի աղտոտման խնդիրը քննարկվել է բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 19-21-ին Թավրիզում հայ-իրանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ․ «Քննարկվել են սահմանային գետի ջրի մոտնիտորինգի ու աղտոտման կանխարգելման հարցերը»:

Յուսեֆ Ղաֆարզադեն հայտարարել է, որ աղտոտող նյութերի ազդեցությունը և խտությունը հստակ գնահատված է, և Հայաստանը պարտավորություն է վերցրել վերանորոգել իր տարածքում եղած օբյեկտները աղտոտումն ամբողջովին բացառելու համար։ «Ջրի ու արտահոսքերի մոնտորրինգը համատեղ իրականացվել է վերջին տասնամյակում և շարունակվելու է ամենամսյա ռեժիմով իրականացվել նաև ապագայում»,- ասել է նա:

Թավրիզում նոյեմբերի 19-21-ին հայ-իրանական աշխատանքային խմբի նիստի մասին տեղեկատվություն ստանալու համար ՍիվիլՆեթը դիմել է ՀՀ համապատասխան կառույցներին և կներկայացնի առաջիկայում։

Արշալույս Մղդեսյան

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40