Քաջարանում կանցկացվեն հայ-հնդկական մշակութային օրեր

09.10.2024 15:27
1870

Սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ կից գործող Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ Մշակույթի պալատում և հարակից բացօթյա տարածքում կանցկացվեն Հայ-հնդկական մշակութային օրեր: Ծրագրի նպատակն է խթանել հայ-հնդկական մշակութային հարաբերությունների զարգացումը, հանրությանը ներկայացնել հին 2 ազգերին բնորոշ մշակութային առանձնահատկությունները:

Երկօրյա միջոցառումների ծրագրով Քաջարանը կդառնա գույների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Այցելուները կծանոթանան Հայաստանի և Հնդկաստանի հարուստ մշակույթին, վարպետաց դասերին, կճաշակեն ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստներ:

Միջոցառումների կարևոր բաղադրիչ է Լարախաղացության ներկայացումը՝ հայտնի լարախաղաց Մամիկոնի  մասնակցությամբ:                                                                 

Ծրագրի միջոցառումները նախատեսված են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Առանձին գոտիներից բաղկացած հատվածներում կլինեն կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ դասախոսություններ, գորգագործության և թաղիքագործության վարպետաց դասեր, պարերի վարպետաց դասեր՝  լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով:                                                            

Ծրագիրն իրականացվում է Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամ (Հայաստան)-ի և «Քրիեյթիվ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։

Ծրագրի աջակիցներն են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը:

Ծրագրի գործընկերներն են՝ Հայ-հնդկական բարեկամություն հասարակական կազմակերպությունը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը:

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38