Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

24.09.2018 16:48
1104

Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ էին, լիարժեք հնարավորություն կար, որ քաղաքացին առանց որևէ պարտադրանքի գնար և իր քվեարկությունը կատարեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Նյու Յորքից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր  էջով ուղիղ հեռարձակմամբ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: 

«Սա չափազանց կարևոր իրադարձություն է մեր քաղաքական կյանքի համար: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս ընտրությունների կապակցությամբ, որովհետև այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ քաղաքացին չուներ որևէ պարտադրանք և հանգիստ կարող էր գնալ ընտրատեղամաս ու կատարել իր քաղաքացիական պարտքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա, շնորհավորելով Հայկ Մարությանին, մաղթեց ժողովրդահաճո գործունեություն և արդյունավետ աշխատանք Երևանի քաղաքապետի պաշտոնում: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին, որոնք նույնպես Երևանի ավագանու մաս կկազմեն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուշադիր պետք է հետևել դիտորդների դիտողություններին, որպեսզի ընտրական համակարգը հասցվի բարձր մակարդակի:

«Շատ է քննարկվում ընտրություններին քաղաքացիների մասնակցության հարցը: Շատերը փորձում են ասել, թե մեծամասնությունը չի մասնակցել ու հետևություններ պետք է անել: Սրա հետ կապված ուզում եմ ասել, որ այդ փաստարկները ծիծաղելի են: Նախորդ ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել, և դա այն դեպքում, երբ մարդիկ գազելներով, ընտրակաշառքով հարկադրաբար բերման են ենթարկվել ընտրատեղամասեր: Երկրորդը, մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում այն իրական պատկերն, ինչը գոյություն ունի: Մեր շատ հայրենակիցներ 20-25 տարի առաջ հեռացել են երկրից, բայց  շարունակում են մնալ ընտրացուցակներում: Դրանից բացի, ընտրակաշառքային ընտրություններում, նույնիսկ հաշվի չէին առնում մի հանգամանք, անկողնային տարիքով մարդկանց բերում էին ընտրատեղամասեր:Այսօր տարիքով մարդիկ պարտավորված չեն եղել ձայն ապահովելու: Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, նրանց տված մանդատը որևէ կասկածի տեղիք չի տալիս»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդրել էր քաղաքացիներին քվեարկել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելու համար մանդատ տալու օգտին, որ սկսի քաղաքական ուժերի հետ քննարկումները: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին այդ վստահությունը տալու համար:

«Շատ բարձր եմ գնահատում այն փաստը, որ «Լույս»  դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Ժառանգությունը, «Օրինաց երկիր»-ը շնորհավորել են: Սա քաղաքական նոր մշակույթ է ինչը շատ կարևոր է: Ուզում եմ ասել, որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանին կանցնի քաղաքի գործերին, իսկ մենք կանցնենք քննարկումներին քաղաքական ուժերի հետ, որպեսզի տեսնենք , թե ինչպես, ինչ ժամկետներում ենք անցնում արտահերթ ընտրություններին: Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քաղաքական անորոշությունը արգելակում է մեր տնտեսությունում ներդրումների ներգրավումը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որը գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ: Բոլոր խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին: Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած քաղաքական ուժին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ պատրաստ են բանակցություններ վարել, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները:  Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը մեծ վստահության ռեսուրս ունի:

«Այսօր ակնարկներ են հնչում, թե իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի և ընտրությունները կեղծելու կարիք չկա, իսկ ինչ կլինի, եթե իշխանության վարկանիշը ցածր լինի: Պատասխանը շատ պարզ է, եթե այդպես է, ուրեմն  չի լինի այդ իշխանությունը: Մենք պետք է մոռանանք լցոնումները, լծակների կիրառումը, որոնցով փորձ էր արվում ժողովրդից իշխանությունը խլել: Այդ դեպքում հեղափոխությունը իմաստ չի ունենա… ավելի լավ է գետինը մտնենք, եթե ինչ-որ պահի կրիմինալին պիտի օգտագործենք: Հասկանում եմ, աչքը տեսածից է վախում, բայց կարծում եմ, որ մեր աչքը տեսնում է բաներ, որոնցով պետք է հպարտանալ: Հպարտանում եմ, խոնարհվում եմ ժողովրդի առաջ, սա ժողովրդի բացառիկ հաղթանակն է: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական պրոցեսները գտնվում են քաղաքացու ձեռքին: Համոզված եմ, մենք բոլորս սա կհամարենք արժեք»,-հավելեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այսուհետ ժողովուրդն է որոշելու քաղաքական գործընթացները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի քվեն շատ պարտավորեցնող է, կասկած չկա, որ իրենց անմնացորդ նվիրած են և շարունակելու են նվիրվել իրենց գործին:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա պատրաստվում է մեկնել ՄԱԿ-ի կենտրոնակայան,  որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառումների: Նախատեսված է վարչապետի ելույթը Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Այսօր նաև հանդիպումներ նախատեսված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:  

armenpress.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10