Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

03.11.2017 14:56
1846

Նոյեմբերի 2-ին Մեղրի համայնքում պաշտոնապես բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակը (ՔՍԳ):


Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության  եւ զարգացման դաշնային  նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ:


Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա.Գիլոյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը (ուղիղ հեռարձակմամբ), ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆեր, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Ս.Հովհաննիսյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:


Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանը ներկայացրեց գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունները. «Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնվել է Մեղրիի համայնքապետարանի կողմից  հանրությանը մատուցվող ծառայությունները պարզեցնելու եւ դյուրացնելու նպատակով, եւ ներդրված համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի շնորհիվ բարձրորակ ու համաչափ ծառայություններ ստանալու համար ինչպես քաղաքացիների, այնպես էլ տեղումէ բնակավայրում՝ խնայելով ձեր ժամանակը: Քաղաքացին կարող է առցանց հետեւել տեղական ինքնակառավարման գործունեությանը, դիմումի ընթացքին, ստանալ տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, մասնակցել առաջնահերթությունների քննարկմանը»:


Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն  քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները:


Քաղաքացիներ սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը  «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:


Պաշտոնական արարողությանը հաջորդեց հյուրասիրությունը եւ պատվավոր հյուրերին հանձնվեցին Մեղրու մրգերից պատրաստված անուշեղեն:


Քաղաքացիներ սպասարկման գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների մասին առավել մանրամասն կներկայացնենք հաջորդիվ:

meghri.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40