Նոր հոդվածաշար՝ նվիրված Սյունյաց աշխարհի լեգենդար զավակ Պողոս Տեր-Դավթյանին

29.04.2022 16:05
2031

Հարգելի ընթերցող

«Սյունյաց երկիր» պարբերականը՝ իր syuniacyerkir.am կայքով և ֆեյսբուքյան Syuniac Yerkir Newspaper էջով, մայիսի 2-ից սկսում է հոդվածների  հրապարակում՝ նվիրված 1918-20 թթ. Զանգեզուրի գոյամարտի ամենաերևելի առաջնորդներից մեկի՝ Պողոս Տեր-Դավթյանի կյանքին ու մարտական փառավոր ուղուն:

Հոդվածաշարը ներկայացնում ենք Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ:

Հոդվածները կհրապարակվեն այն աշխատանքներին զուգահեռ, որ հիմա կատարվում են Կապանում՝ Պողոս Տեր-Դավթյանի հիշատակի հավերժացման ուղղությամբ:

Վերջին երեսուն տարում բազմաթիվ նախաձեռնություններ են սկիզբ առել Կապանում, նաև հերոսի ծննդավայր Վերին Խոտանանում՝ քաջ Պողոսի հուշարձանը մարզկենտրոնում կանգնեցնելու և դրանով իսկ նրա հիշատակը հավերժացնելու, նրա սխրական կերպարին աճող սերնդին հաղորդակից դարձնելու ուղղությամբ:

Բոլոր այդ նախաձեռնությունները, սակայն,  ձախողվել են ամենատարբեր պատճառներով և չեն իրագործվել:

Ներկայումս, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ,  երախտապարտ սյունեցիների տասնամյակների այդ իղձը կյանքի է կոչվում: Եվ շուտով մարզկենտրոնում իր տեղը կգտնի Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրին, ասել է թե՝ Զանգեզուրի գոյամարտի հերոսը քարե տեսքով ու հավերժորեն կվերադառնա իր բնօրրան Կապան:

Հոդվածաշարի խնդիրն է՝ ընթերցողի սեղանին դնել հերոսի մասին մինչև հիմա հրապարակված նյութերը...

Տասնամյակներ շարունակ, ցավոք, նրա կյանքն ու գործունեությունը մանրամասն ու գիտական հետազոտության առարկա չեն դարձել, անգամ պատմական մի քանի դրվագներում նրա անուրանալի ծառայությունն աննկատ է թողնվել կամ վերագրվել ուրիշներին: Դա է  պատճառը, որ առաջարկվող հոդվածներում՝ որոշ դեպքերում և մի քանի հարցի շուրջ, կհանդիպեք իրարամերժ արձանագրումներ, ինչին անհրաժեշտ է մոտենալ համբերությամբ և ըմբռնումով:

Մեր խմբագրակազմը, անշուշտ, իրեն իրավունք չի վերապահի միջամտել նման շարադրանքներին կամ դրանց շուրջ հիմա  բանավեճ ծավալել: Բայց ուրախ կլինենք, եթե ստանանք ընթերցողների, հատկապես պատմաբանների, Պորուչիկի հարազատների և մերձավորների դիտողություններն ու լրացումները:

Չենք բացառում, որ հրապարակված հոդվածները, ի վերջո, հերոսի հիշատակը հավերժացնելուց հետո, կհավաքենք թերթային մեկ համարում և պատմաբանների օգնությամբ հավելյալ լույս կսփռենք բանավիճային հարցերի վրա՝ սեղանին դնելով ամբողջ ճշմարտությունը,  որն էլ ոգեշնչման բացառիկ աղբյուր կլինի ներկա ու գալիք սերունդների համար:

Եվ ուրեմն՝ սկսում ենք նոր հոդվածաշար՝ նվիրված Սյունյաց աշխարհի լեգենդար զավակ Պողոս Տեր-Դավթյանին...

 

 Հարգանքով՝

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40