Սեբաստիան Լեկոռնյուն ստանձնել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը

10.09.2025 16:16
458

Սեբաստիեն Լեկոռնյուն, ում նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Ֆրանսիայի հինգերորդ վարչապետ երկու տարվա ընթացքում, պաշտոնը ստանձնել է չորեքշաբթի օրը՝ հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաների օրը, որոնք ընդգծել են երկրում քաղաքական ճգնաժամի խորությունը, գրում է Reuters-ը։

Լեկոռնյուն, որը մինչ այդ պաշտպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, կեսօրին ժամանել է վարչապետի նստավայր, որտեղ հանդիպել է նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ, որին խորհրդարանը երկուշաբթի օրը հեռացրել էր պաշտոնից՝ երկրի հսկայական բյուջեի դեֆիցիտը կրճատելու ծրագրերի պատճառով։

Նոր վարչապետը պետք է 2026 թվականի բյուջեի ամբողջական նախագիծը խորհրդարան ներկայացնի մինչև հոկտեմբերի 7-ը, թեև մինչև հոկտեմբերի 13-ը որոշակի մանևրելու տեղ կա, որից հետո օրենսդիրները ժամանակ չեն ունենա տարեվերջին բյուջեն ընդունելու համար։

Լեկոռնյուի նշանակման վերաբերյալ երեքշաբթի օրվա արձագանքը ընդգծել է այն բարդ խնդիրը, որին նա բախվում է։ Կուսակցությունները հիմնականում համաձայն են Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կրճատելու անհրաժեշտության հետ, որը 2024 թվականին հասել է ՀՆԱ-ի 5,8%-ին, բայց ոչ այն բանի, թե ինչպես դա անել։ Մինչ ծայրահեղ ձախերը հայտարարում էին, որ կփորձեն տապալել Լեկոռնյուին անվստահության անհապաղ քվեով, ծայրահեղ աջ Ազգային ճակատը նախնական պատրաստակամություն է հայտնել բյուջեի շուրջ նրա հետ աշխատելու վերաբերյալ, պայմանով, որ նրա բյուջետային պահանջները կբավարարվեն։

Լեկորնյուի բյուջեն ընդունելու այլընտրանքային ճանապարհը ենթադրում է սոցիալիստների միավորումը՝ ովքեր ցանկանում են մեղմացնել բյուջետային կրճատումները և հարկել հարուստներին, իր նախկին կուսակցության՝ «Հանրապետականների» հետ, որոնք կտրականապես դեմ են ցանկացած հարկային բարձրացման։

Միևնույն ժամանակ, հազարավոր մարդիկ ամբողջ Ֆրանսիայում դուրս են եկել փողոց՝ այսպես կոչված «Արգելափակել ամեն ինչ» բողոքի ակցիաների շրջանակներում՝ արտահայտելով իրենց դժգոհությունը Մակրոնից, բյուջեի առաջարկված կրճատումներից և ամբողջ քաղաքական դասից։

Իշխանությունները 80 000 ոստիկանների են մոբիլիզացրել ամբողջ երկրում՝ ցուցարարներին զսպելու համար, որոնք խոչընդոտում էին երթևեկությունը, այրում աղբամանները և ժամանակ առ ժամանակ բախվում անվտանգության ուժերի հետ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40