Քաղաքացիների ընդունելություն՝ Կապանի համայնքապետարանում

13.10.2023 21:55
1549

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր՝ հոկտեմբերի 13–ին, քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել, որին մասնակցել է 66 քաղաքացի։

Հանդիպմանը ներկայացած քաղաքացիները համայնքի ղեկավարին հիմնականում դիմել են քաղաքաշինական, կոմունալ–կենցաղային տարաբնույթ խնդիրների լուծման, ուսման վարձավճարի, գույքահարկի, դրամական աջակցության, իսկ ճնշող մեծամասնությունը՝ համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառույցներում աշխատանքի տեղավորման հարցերով:

Քաղաքացիներ կային նաև, ովքեր հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով և հստակ ծրագրերի առաջարկներով՝ ի շահ Կապան համայնքի։

Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին ու լսելով համապատասխան ոլորտների պատասխանատուների պարզաբանումներն ու դիտարկումները` Գևորգ Փարսյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները՝ քաղաքացիներին աջակցելու և նրանց խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար: Դիմումների մի մասին տրվել է դրական ընթացք: Բարձրաձայնված որոշ հարցեր էլ լուծվել են հենց համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40