Քաղցկեղը դատավճիռ չէ. կա բուժում, և դա պետք է հասկանան բոլորը

07.02.2019 16:41
1202

Փետրվարի 7-ից 10-ը Երևանում տեղի կունենա Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որն այս տարի կազմակերպում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 30 երկրներից:

ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկեցին Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները: Պալիատիվ բժշկության դասընթացին այսօր ներկա էր մոտ 50 մասնակից: Դասընթացի ղեկավարներն են Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի պալիատիվ բժշկության բաժնի ղեկավար Ջասթին Բեյքերն ու մանկական ուռուցքաբանության հայտնի մասնագետ Քերըն Ուիլիամսը: Դասընթացները կշարունակվեն մինչ փետրվարի 8-ը, իսկ փետրվարի 9-ին և 10-ին տեղի կունենան գիտաժողովի գլխավոր նիստերը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Հայաստանն առաջին անգամ կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով մանկական ուռուցքաբանության բնագավառում, որը չափազանց կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40