Քանյեն Հիլարիից լավն է. Դեն Բիլզերյանը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

14.11.2019 15:34
1202

Բիլզերյանը դեռ չի կողմնորոշվել` կհետևի՞ արդյոք Ուեսթի օրինակին ու կփոխի՞ անունը։

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահ 2024 թվականին կայանալիք ընտրություններում։ Այս մասին նա հայտնել է TMZ հարթակի հետ հարցազրույցում։

Սակայն, ոչ ոք այդպես էլ չի հասկացել` պոկերի ու խնջույքների արքան արյդո՞ք կատակում է, թե լուրջ է ասում։

Բիլզերյանն ասել է, որ իր գլխավոր մրցակիցը ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քայնե Ուեսթն է։ Նա չի բացառում, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալ Թրամփը հենց նրան կաջակցի։

«Բայց ամեն դեպքում Քանյեն Հիլարի Քլինթոնից լավն է», – ասել է նա։

Բիլզերյանը դեռ չի կողմնորոշվել` կհետևի՞ արդյոք Ուեսթի օրինակին ու կփոխի՞ անունը։ Նա վստահ չէ նաև կենսակերպի վերաբերյալ. կհանդարտվի, թե կշարունակի խուլիգանություն անել ու Սպիտակ տունը կլցնի կիսամերկ մոդելներով ու մարիխուանայով լցնել։

Ավելի վաղ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր է 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Հայտնի ռեփերը կարծում է, որ իր կինը՝ Քիմ Քարդաշյանը, հիանալի կկատարի ԱՄՆ–ի առաջին տիկնոջ դերը: Նա հավելել էր, որ իր կինը՝ Քիմը, հիանալի կերպով կստանձնի

ԱՄՆ–ի առաջին տիկնոջ դերը, քանի որ այժմ նա զբաղվում է սոցիալական գործունեությամբ և ստանում է իրավաբանական կրթություն:

Բայց սա ռեփերի միակ սկանդալային հայտարարությունը չէ: Նա նաև նշել է, որ իր ծրագրերի իրագործումից հետո կփոխի իր անունը և կդառնա «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր»:



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40