27 տարի առաջ կորցրինք Շահումյանը

13.06.2019 11:22
1205

Ուղիղ 27 տարի առաջ ադրբեջանական հրոսակների իրականացրած ծրագրով բռնի ուժով տեղահանվեց Շահումյանի շրջանի բնակչությունը: 1992-ի այս օրը կորցրեցինք՝ Շահումյանն ու այն հերոս տղաներին, ովքեր կյանքի գնով կռվում էին հանուն հայրենիքի: Արդեն քառորդ դար առաջ այս օրը սկսվեց ռուս-ադրբեջանական ուժերի համատեղ լայնածավալ մարտական գործողությունները Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական դիրքերի ողջ երկայնքով, որտեղ շահումյանցիների հետ մեկտեղ մարտնչում էին ՀՅԴ ջոկատները՝ հայդուկապետ Շահեն Մեղրյանի գլխավորությամբ:

Հայ ազատամարտիկները, դիմագրավելով հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, հերոսական դիմադրությամբ կարողանում են ժամանակավորապես կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ ապահովում հայ ազգաբնակչության տեղափոխումը մարտական գործողությունների գոտուց:

Հունիսի 13-ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ Ջամբազում անդարձ կռվի գնացին Կարոտ Մկրտչյանը, Ալեքսան Ասատրյանը, Գառնիկ Հովհաննիսյանը, զոհվեց Գարեգին Սարգսյանը: Ուղիղ մեկ տարի անց նույն օրը Մատաղիս գյուղի մոտակայքում զոհվում է նաեւ՝ 21-ամյա Վահե Բաղդասարյանը:

Արցախցիներն ասում են՝ Գետաշենը բանալին է, Շահումյանը՝ կողպեքը, Արցախը՝ դարպասը, իսկ տունը` Հայաստանն է: Բռնագաղթած հայերը լքեցին իրենց տները՝ հավատով, որ մի օր վերադառնալու եւ շենացնելու են հայրենի երկիրը:

yerkirmedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40