Համո Սահյան. «Բարի աչքով նայես, Աստվա՛ծ/Իմ այս մի բուռ Հայաստանին»

17.04.2017 15:55
3093

Բանաստեղծի գրական ժառանգությունը լավ պատկերացնելու համար պիտի լինես նրա հայրենիքում: Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղ գնալիս՝ հայտնվում ես նրա բանաստեղծության աշխարհում՝ Զորզոր, Որոտան գետ, Գյազբել, Որոտնավանք, Որոտնաբերդ, Դարբասի ձոր, Լորագետ… Ողջ բնաշխարհն ասես շնչում է Համո Սահյան բանաստեղծի էությամբ, նրա նկարագրած քարափների երգով:

Ապրիլի 14-ին լրացավ քնարերգուի ծննդյան 103-րդ տարեդարձը, եւ պատեհ առիթը չէր կարող «Սյունյաց երկրին» Լոր չհասցնել: Անբարենպաստ եղանակի պատճառով բանաստեղծի տուն-թանգարանի բակում կայանալիք միջոցառումը տեղի ունեցավ Լորի միջնակարգ դպրոցում: Բեմի խորքում Սահյանի մեծադիր նկարն էր եւ պոետի խնդրանքն առ երկնի տիրակալ.

Շատ եմ տեսել արյուն ու ցավ,
Ինչ կլինի այսուհետեւ
Բարի աչքով նայես, Աստվա՛ծ,
Իմ այս մի բուռ Հայաստանին:

Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները եւ Լորի կրթօջախի դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով: Էկրանից տարածվեց Համո Սահյանի ասմունքը:

Սահյանի պոեզիայի գլխավոր հերոսը Հայաստանն էր, - այսպես իրենց մեծ հայրենակցի գրական ժառանգությունը բնորոշեցին աշակերտները: Հիշատակի խոսք ասաց Լոր համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանը: «Անցել են տարիներ, բայց Լորը նույնն է, նույն սարերն են, նույն հոգսաշատ մարդիկ, միայն Սահյանը չկա, նրա հայրական կիսավեր տունն այժմ մի գեղեցիկ շինություն է, որ փորձում ենք նրա շնչով լցնել: Իր բանաստեղծություններով Սահյանը աշխարհին ճանաչել տվեց իր ծննդավայրը, շատերի մեջ ցանկություն ծնվեց տեսնել Լորը, նրա սարերն ու քարափները, Լորագետը: Որքան էլ լինենք, ապրելու ենք Սահյանի շնչով, նրա պոեզիայի զուլալ ու վճիտ ակունքներում»:

Միջոցառման ավարտից հետո եղանք բանաստեղծի նորոգ տուն-թանգարանում, որ մարդաշատ էր, մանավանդ Սիսանից ժամանած դպրոցականներով: Մեկը հանպատրաստից երգում է Սահյանի բանաստեղծության տողերով ստեղծված մի երգ: Մթնոլորտն ավելի անմիջական է դառնում: Տնօրեն Քնքուշ Հարությունյանից հետաքրքրվում ենք, թե որքանով է տուն-թանգարանը համալրվում նոր ցուցանմուշներով. «Համոզված եմ, եթե Համո Սահյանը ծնվեր 21-րդ դարում, էլի մասրենի կերգեր, դաղձի ծաղկի բույրը կտարածեր իր տողերով, ապուպապոտ տողեր կստեղծեր, հայրենի եզերքի, քարափների լույսը կտարածեր: Շնորհակալ ենք Եղիշե Չարենցի անվան գրականության արվեստի թանգարանին, որ մեզ նյութեր է հատկացրել իրենց պահուստային ֆոնդից: Կուզեի, որ թանգարանի ցուցադրանքը համալրվեր ձեռագիր մասունքներով, մարդիկ կան, ովքեր Սահյանի ձեռագրերից ունեն, բայց ասում են՝ հարազատ մասունքներ են, չենք կարող դրանցից բաժանվել: Այնուամենայնիվ, թեեւ դանդաղ, բայց թանգարանի ֆոնդը համալրվում է»:

Հրապարակումը ցանկանում ենք ավարտել լորեցիների ձեւակերպմամբ՝ ծնունդդ շնորհավոր, քարափների դեսպան:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24