Մարզխորհրդի նիստում ամփոփվեց տարվա առաջին կիսամյակը

13.07.2015 14:27
2109

Հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին հուլիսի 1-ի դրությամբ մարզում կատարված տարբեր ոլորտների մի շարք աշխատանքներ:

Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց զեկուցում 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ: Նա նշեց, որ մարզի համայնքների 2015թ. բյուջեներով նախատեսվել է 4.350.484.1 հազար դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ՝ 1.474.111.7 հազար դրամ: Սեփական եկամուտների վեց ամսվա համար նախատեսված 592.151.1 հազար դրամի դիմաց փաստացի հուլիսի 1-ի դրությամբ հավաքվել է 641.696.2 հազար դրամ կամ նախատեսվածի 108.4%-ը: 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքման աճը կազմել է 23% կամ 119.963.3 հազար դրամ:

Վարչության պետn ըստ առանձին եկամտատեսակների ներկայացրեց մարզի ընդհանուր պատկերը՝ եւս մեկ անգամ նշելով այն համայնքների անունները, որոնք թերանում են որոշ տուրքերի, վճարների ու հարկերի հավաքման գործընթացում: Ընդհանուր առմամբ մարզի միջին ցուցանիշը բավականին բարձր է, ինչը հաստատեց նաեւ ՏԿԱԻՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը մանրամասն խոսեց աշնանացանի, գարնանացանի մասին, ներկայացրեց տեղեկանք գյուղատնտեսական աշխատանքների համար 2014-15թթ. նախատեսված եւ հողօգտագործողներին փաստացի բաշխված դիզվառելիքի, ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի եւ սերմացուների վերաբերյալ:

Ս.Թանգյանի հավաստմամբ՝ սկսվել են բերքահավաքի աշխատանքները, սակայն երաշտը հացահատիկի բերքատվության վրա բացասական ազդեցություն է թողնում: Քանի որ հավանական է, որ սերմացուի պակաս կլինի, մարզպետը խոստացավ ֆինանսավորել ՌԴ-ից մեր մարզի բնակլիմայական պայմաններին համապատասխան լավագույն սերմացու ձեռք բերելը:

Վարչության պետը նշեց, որ 2015թ. մարզում ավելացել է անասունների գլխաքանակը:

Առողջապահության եւ սոցիալական վարչության պետ Նունե Գեւորգյանն իր զեկուցման մեջ մանրամասն ներկայացրեց մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի եւ կանոնների պահպանման վիճակի եւ խնդիրների մասին: Նա մասնավորապես նշեց, որ առողջապահության նախարարության համապատասխան վարչության կողմից 2014թ.-ից իրականացվել են լայնածավալ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հայտնաբերված շատ թերություններ բնորոշ են հանրապետության գրեթե բոլոր ՆՈՒՀ-երին: Վերջնական եզրակացությունն այն էր, որ պատասխանատու մարմինների կողմից ժամանակին պատշաճ հսկողություն չի եղել:

Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը ներկայացրեց մարզում իրականացված բազմաբովանդակ միջոցառումների՝ պատշաճ մակարդակով անցկացումը, ինչպես նաեւ հանրապետական առարկայական օլիմպիադաներում մեր մարզի ձեռքբերումները: Վարչության պետը նշեց նաեւ, որ գերացանցության մեդալի ներկայացված 22 շրջանավարտից 21-ը կարողացել է պաշտպանել իր հավակնությունը:

Բացի կրթական ոլորտից՝ մարզի մշակույթի եւ սպորտի ոլորտում նույնպես կատարվել են մի շարք աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են մարզի մշակութային եւ մարզական դերի բարձրացմանը:

Հ.Ալեքսանյանը խոսեց նաեւ մարզի աշակերտների հանգստի կազմակերպման մասին:

Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը ներկայացրեց այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում՝ առանձնացնելով գազիֆիկացման, ոռոգման ջրի ու ներհամայնքային ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրները:

Նա նշեց, որ սեփական եկամուտների հավաքման հարցը վերջին 2 տարում, կարծեք, դրական տեղաշարժ է գրանցում. տարվա սկզբին հանդիպելով յուրաքանչյուր հողօգտագործողի հետ՝ փոխադարձ համաձայնության են գալիս եւ կազմում ժամանակացույց, ըստ որի վճարումը կատարվում է:

Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը տեղեկացրեց կատարված եւ կատարվող աշխատանքների մասին՝ նշելով, որ հացահատիկի բերքահավաքը նախորդ մի քանի տարիների արդյունքները գերազանցել է: Խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը շարունակում է համայնքում գերակա մնալ, թեպետ հնարավորության սահմաններում կատարվել են որոշակի աշխատանքներ, իսկ նախակրթարանի հիմնման աշխատանքներն ընթացքի մեջ են:

ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանը նշեց, որ ոգեւորությամբ է լսում մարզում իրականացվող աշխատանքների եւ ունեցած ձեռքբերումների մասին: Նա խոսեց նաեւ պոչուկների մշակման կառուցվելիք գործարանի մասին, որտեղ, նախնական տվյալներով, 330մլն դոլարի ներդրում կկատարվի, մարզը կապահովվի 1000 մշտական եւ 500 ոչ մշտական աշխատատեղով:
Սյունիքի մարզի փրկարար ծառայության վարչության պետ, փոխգնդապետ Բագրատ Զաքարյանը զգուշացրեց համայնքապետներին ավելի զգոն լինել հատկապես տարվա այս հրդեհավտանգ եղանակին: Նա նշեց, որ այս տարվա կիսամյակային տվյալներից ելնելով՝ հրդեհների քանակը քիչ է եղել, բայց ընդգրկած տարածքները՝ մեծ:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ամփոփելով նիստը, եւս մեկ անգամ հորդորեց համայնքապետներին սեփական եկամուտների հավաքումը լիարժեք կատարել: Ինչ վերաբերում է մարզի մանկապարտեզներում արձանագրված թերություններին, մարզպետը համայնքապետներին հանձնարարեց անհապաղ վերացնել նշված թերությունները: «Համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացված գումարից պատրաստ ենք ներդրում անել, միայն թե կարգավորվեն այդ հարցերը», - նշեց մարզպետը:

Մարզպետի տեղեկացմամբ՝ մարզի 15 դպրոցում կիրականացվեն շինարարական աշխատանքներ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38