Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը

23.08.2020 10:25
10436

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագծի վերաբերյալ։ Նախարարության կողմից մեկ շաբաթ առաջ հանրային քննարկման դրված նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. e-draft.am հարթակում այն ունեցել է մոտ 16 հազար դիտում, ստացվել է շուրջ 300 առաջարկ, որոնց մեծ մասը վերաբերում են ուսումնական հաստատությունների հաստիքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպման նպատակը ֆինանսավորման նոր կարգի նախագծային տարբերակի լրամշակումն է, որը պետք է կատարվի հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, դրանց հիմնավորվածությունը: «Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով`հանրային քննարկման ավարտից հետո կառավարության հաստատմանը ներկայացվող նախագծում կներառվեն ֆինանսավորման ընդհանուր սկզբունքները և ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը: Ֆինանսավորման առանձին բաղադրիչներին առնչվող հարցերը /դասարանների կոմպլեկտավորում, պահպանման ծախսեր, նվազագույն աշխատավարձ և այլն/ նորմատիվ կարգավորում կստանան ԿԳՄՍ նախարարի հրամաններով:

ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր բանաձևի հիմնական մոտեցումը, որի հիմքում դրվել է դասարանների թիվը:

Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդ միավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը: Մարզպետարանների ներկայացուցիչները քննարկման ժամանակ բարձրացրել են տարբեր հարցեր` կապված լիազոր մարմինների ֆինանսների վերաբաշխման գործառույթների, հաստիքացուցակների, պահպանման ծախսերի և այլ հարցերի հետ: Նրանց առաջարկվել է խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկները գրավոր ներկայացնել նախարարություն:

Համաձայն նախագծի` առանձին մոտեցմամբ է կատարվելու հատուկ և մասնագիտացված դպրոցների ֆինանսավորումը` հաշվի առնելով գիշերակացի և սննդի կազմակերպման հարցերը:

Նշենք, որ ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2021 թվականից: Ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի լրամշակումն ու հանրային քննարկումները շարունակվում են:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40