Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը

04.10.2024 10:58
621

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և փոխտնօրեն Կարեն Բադալյանը հանդիպել են այս օրերին Հայաստանում գտնվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներ Արթուր Առաքելյանի, Վասիլի Գլուխովի և Վիկտոր Պոպովի հետ։ Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամները, ներկայացնելով շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները, ընդգծել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շինարարության զգալի առաջընթացն ու աշխատանքների կատարման բարձր արդյունավետությունը։

Արմեն Զոհրաբյանը հանդիպման ընթացքում կարևորել է նշված ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Նա ընդգծել է‚ որ «Ճանապարհային դեպարտամենտը» Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ անում է առավելագույնը ծրագիրը լավագույնս իրականացնելու նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված մի շարք թեմաներ։ Անդրադարձ է եղել աշխատանքների կազմակերպմանը, շինարարության ընթացքին, կապալառուի կողմից կիրառվող շինարարական տեխնոլոգիաներին առնչվող և բազմաթիվ այլ հարցերի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40