Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները

06.12.2024 11:47
521

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի 13 դպրոցներում իրականացվում է պարսկերենի ուսուցում: Կողմերը կարևորել են ՀՀ դպրոցներում պետական կրթական չափորոշիչներին համապատասխան պարսկերենի ուսուցման զարգացման և ընդլայնման հնարավորությունները:

Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ու փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելն ընդգծել է երկու պետությունների միջև պատմականորեն ձևավորված սերտ առնչություններն ու բարեկամական հարաբերությունները: Նրա խոսքով՝ Հայաստան այցի շրջանակում լինելով երևանյան դպրոցներից մեկում, որտեղ ավելի քան 400 սովորող պարսկերեն է ուսումնասիրում, կարող են միանշանակ փաստել, որ լեզվի ուսուցման մակարդակն այստեղ իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Ղոլամ Ալի Հադդադի Ադելը բարձր է գնահատել տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվի, այլև հարևան պետությունների միջև մշակութային ճանաչողության հիմք է ստեղծում:

Քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացի կազմակերպման և Իրանում պարսկերենի ուսուցման համար կրթաթոշակային ծրագրի իրականացման հնարավորությունները:

Քննարկվել է նաև ՀՀ պետական բուհերի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ կարևորելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես՝ գրահրատարակչական, թարգմանչական համատեղ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ:


 

https://escs.am/am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34