ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶՈՒՄ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

12.02.2021 15:30
5763

Փետրվարի 11-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը․ նրանք հյուրընկալել էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աղետների ռիսկերի կառավարման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵֆ-ի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, այս կառույցների միջազգային փորձագետեների, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» աշխատակիցներին, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանին։

Վերջին պատերազմից հետո ականազերծման առումով առաջնահերթությունը տալով Սյունիքին՝ մասնագետներն այցելել էին մարզի ռազմական գործողություններից տուժած բնակավայրեր, ու հանդիպման նպատակն էր մարզային իշխանությունների հետ քննարկել պատերազմից հետո առաջացած հրատապ խնդիրները եւ ականազերծման աշխատանքերի հետ կապված առաջարկություններ լսելով ՝ առավելագույն կարճ ժամկետներում արդյունավետ գործողությունների ծրագիր կազմել։

Սյունիքի մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով աշխատանքային թիմին, նշեցին որ Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի վերջին նիստում եւս կարեւորվել է ականազերծման աշխատանքների առաջնահերթությունը, ու քանի որ առաջիկայում մարզում կսկսվեն գյուղատնտեսական աշխատանքները, շատ սեղմ ժամկետներում պետք է գործել՝ հողերն ականներից մաքրելու, մարդկանց ու կենդանիների անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես նաեւ թվարկեցին այն տարածքներն ու բնակավայրերը, որոնցում առաջին հերթին պետք է արվեն այդ աշխատանքները։ Ներկաներին փոխանցվեց, որ մարզպետարանը պատրաստ է ամեն ինչ անել՝ այս աշխատանքներին աջակցելու եւ դրանց արագ իրականացումն ապահովելու համար։

Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ բնակչության իրազեկման գործընթացը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե ականներ հայտնաբերելու դեպքում ինչպես ճիշտ գործեն, ում դիմեն։ Հանդիպմանը ներկա՝ Կարմիր խաչի Սյունիքի մասնաճյուղի ներկայացուցիչները պատմեցին վերջերս մարզի դպրոցներում այդ թեմայով անցկացրած դասընթացների մասին, ու քննարկվեցին անվտանգ վարքի մասին գիտելիքները հանրության ավելի լայն շերտերի հասցնելու տարբերակները։ Փորձագետները հետաքրքրվեցին նաեւ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փորձով, հնարավորություններով ու խնդիրներով։

Նշվեց, որ մինչ կմեկնարկեն աշխատանքները, անհրաժեշտ է նախազգուշացնող միջոցառումներ կատարել՝ տարածքներում տարանջատող ժապավեններ, ցուցանակներ տեղադրելով։

Սյունիքի_մարզպետարան 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11