ՔՊ-ն այս անգամ ևս չի դիմելու ՍԴ՝ 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

13.01.2023 18:38
926

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս անգամ ևս չի դիմելու Սահմանադրական դատարան՝ 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ Ազգային ժողովի խորհդի նիստից հետո։ Նա նշեց, որ Ազգային ժողովի խորհուրդը մեկ շաբաթով հետաձգել է 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, քանի որ նիստին չեն մասնակցել ընդդիմադիր պատգամավորները։

Միևնույն ժամանակ, Կոնջորյանը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում դիմել ՍԴ՝ հարգելով ՀՀ քաղաքացիների քվեն ընդդիմադիր կուսակցությունների օգտին։

«Նախ հիշեցնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգի  համաձայն՝ պատգամավորների կողմից քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում հարցը ավտոմատ կերպով մտնում է խորհրդի նիստի օրակարգ՝ անկախ որևէ մեկի նախընտրության և հայեցողության։ Քանի որ մի խումբ պատգամավորներ նորից գերազանցել էին նստաշրջանի ընթացքում բացակայությունները, հարցը մտել էր օրակարգ։ Մենք խմբակցությունում քննարկել ենք այս իրավիճակը, տարբեր տեսակետներ են եղել խմբակցությունում։ Այնուամենայնիվ, որոշել ենք, որ այս անգամ ևս չդիմենք Սահմանադրական դատարան և հնարավորություն տանք, որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Այս որոշումը նաև մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր ունեցած հարգանքի դրսևորումն է»- ընդգծեց Կոնջորյանը։

Հունվարի 13-ի Ազգային ժողովի խորհրդի օրակարգում ներառվել է 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոևան: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

24.11.2026 14:51

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյան արարածն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից

24.11.2026 14:33

48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

24.11.2026 14:26

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56