«ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱ 170» ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

12.07.2023 15:05
1137

Երաժշտական ցանկացած իրադարձություն տոն է երաժշտագետ և երաժշտասեր հասարակության համար։

Հայաստանի կոմպոզիտորների միությունը Արարատյան հայրապետական թեմի գործընկությամբ՝ օրերս կազմակերպել է Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոն։

Փառատոնի մեկնարկը տրվել է սույն թվականի ապրիլի 28-ին՝ Կոմպոզիտորների միության համերգասրահում։

Փառատոնի բացումը տրվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աղոթքով, որից հետո Հովհաննես սարկավագ Ներսեսյանը լսարանին ներկայացրեց Կարա-Մուրզայի քառաձայն պատարագի մեկնությունը, այնուհետև ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Նարինե Ավետիսյանը, ով փառատոնի ընթացքում ներկայացրեց Կարա-Մուրզայի կենսագրության և ժառանգության վերաբերյալ կարևոր փաստեր։

Փառատոնի մեկնարկային փուլն իրենց ներկայությամբ պատվեցին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինտիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, կոմպոզիտորներ Ավետիս Բերբերյանը, Ստեփան Բաբաթորոսյանը։

Համերգաշրջանի այս փուլին մասնակցում էին «Աննա Մայիլյան» վոկալ տրիոն, դաշնակահար Էլեն Կիրակոսյանը, Երևանի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Գրիգոր Հարությունյան), Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան) և Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Հասմիկ Ամատունի-Թորգոմյան)։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Գ. Հարությունյանի խմբերգային ստեղծագործություններն ու մշակումները։

Համերգի մեկնարկային օրն արդյունավետ էր Կարա-Մուրզայի անձի և գործունեության հանրայնացման, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման առումներով։

Փառատոնը եռափուլ համերգաշար է, որի երկրորդ փուլը կայացավ մայիսի 18-ին, կրկին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում։ Այս անգամ ևս համերգը հանդիսապետում էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Համերգին ներկա էր կոմպոզիտորների և արվեստագետների նույն հանձնախումբը, որին միացել էին նաև Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը և բանաստեղծ Լևոն Բլբուլյանը։

Փառատոնի երկրորդ փուլի համերգին մասնակցում էին բացառապես Երևանի հանրակրթական դպրոցների երգչախմբերը. Լևոն Շանթի անվան №4 դպրոցի (խմբավար՝ Գայանե Բարսեղյան), «Վարդանանց ասպետներ» №106 հիմնական դպրոցի (խմբավար՝ Ներսես Մարգարյան), Գալինա Ստարովոյտովայի անվան №177 հիմնական դպրոցի (խմբավա՝ր Գայանե Սարգսյան), Հենրիկ Խաչատրյանի անվան №199 հիմնական դպրոցի (խմբավար՝ Լիաննա Գևորգյան), Լեոնիդ Ազգալդյանի անվան №200 դպրոցի (խմբավար՝ Անի Եղիազարյան), Երևանի №156 դպրոցի (խմբավար՝ Շուշանիկ Վասակյան)։

Համերգի ընթացքում հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Կոմիտաս վարդապետի, Կ. Օրբելյանի, Է. Միհրանյանի, Մ. Վարդազարյանի, Ս. Լուսիկյանի, Ռ. Պետրոսյանի, Մ. Մավիսակալյանի և Ժ. Բլբուլյանի ստեղծագործությունները։

Փառատոնի երրորդ փուլը կայացավ Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հունիսի 15-ին, որը մեկնարկեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքով և աղոթքով, փառատոնի եզրափակիչ փուլը իրենց ներկայությամբ պատվեցին նաև Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորներ Կոնստանտին Պետրոսյանը, Ավետիս Բերբերյանը և այլք։

Փառատոնի նպատակն էր հանրայնացնել հայ խմբերգային արվեստի նախահայր Քրիստափոր Կարա-Մուրզայի թողած հսկայական ժառանգությունը, տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև մանկական երգչախմբերի մեջ սեր արթնացնել դեպի հայ խմբերգային արվեստը։

Փառատոնի կազմակերպումը համարում ենք արդյունավետ և նպատակային։ Փառատոնը մի քայլ էր՝ ուղղված երգչախմբերի համախմբմանը, արվեստի, երաժշտական և հանրակրթական դպրոցների համագործակցությանը՝ ի շահ հայ երաժշտական արվեստի և հայկական մշակույթի։

 

Գրիգոր Հարությունյան

Խմբավար, փառատոնի կազմակերպիչ և համակարգող

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40