Ռայիսին այցով կմեկնի Թուրքիա

03.01.2024 14:07
705

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 4-ի առավոտյան կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա` բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից:

Այցի ընթացքում Ռայիսին Թուրքիայի նախագահի պաշտոնական ընդունելությունից հետո մասնավոր զրույց կունենա նրա հետ, այնուհետև տեղի կունենա Իրանի և Թուրքիայի Համագործակցության գերագույն խորհրդի ութերորդ նիստը՝ երկու ղեկավարների նախագահությամբ:

Դրանից հետո նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն իրենց բանակցությունների արդյունքները զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ։

Այդ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին, իսկ Ռայիսին կհանդիպի նաև Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։

Իրանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2023 թ․ հուլիսին՝ Թուրքիայի նախագահի` Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ կողմերը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները և խորացնել կապերը տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային, քաղաքական, մշակութային և սպորտի բնագավառներում:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40