Ռազմական համաժողովի ժամանակ տեղի են ունեցել ավիացիայի ցուցադրական թռիչքներ

28.08.2020 16:07
1298

Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների ստատիկ և դինամիկ ցուցադրության ժամանակ «Էրեբունի» ավիացիոն բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք:

Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների ստատիկ ցուցադրությունն ավարտվել է օպերատիվ մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, ինչպես նաև ռազմական ուղղաթիռների թռիչքով:

Համաժողովի հյուրերի առջև չափազանց ցածր բարձրության վրա թռել են ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏՎ տրանսպորտային-մարտական ինքնաթիռներ:

ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հյուրերին ցուցադրել են իրենց բարձր կարգը՝ կատարելով մարտական շրջադարձեր, «Նեստերովի» հանգույց, թեք հանգույցներ, «դանակ» և «կոբրա»:

Համաժողովն անց է կացվել բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:

«Համաժողովի միջոցառումների անցկացման համար ներառվել էին Հարավային ռազմական օկրուգի 40 միավորման և զորամասի անձնակազմը: Ցուցադրական միջոցառումներին մասնակցում են ԱԻՆ տարածաշրջանային ստորաբաժանումների ներկայացուցիչները և «Ռոսգվարդիայի» մեր գործընկերները: Ընդհանուր առմամբ ներկայացվել է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ավելի քան 12 500 նմուշ»,- հայտնել է հրամանատարը:

Համաժողովի շրջանակում միջոցառումները մեկնարկել են Ստավրոպոլի երկրամասի «Հայրենասեր» զբոսայգու տարածքում, Վլադիկավկազում, Վոլգոգրադում, Կասպիյսկում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Չեչնիայում և Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ռուսական ռազմակայանի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը միաժամանակ կանցկացվի Հարավային ռազմական օկրուգի ողջ տարածքում օգոստոսի 27-29-ը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40