ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման անհրաժեշտության մասին

10.06.2024 11:21
602

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեն պետք է ճշգրտվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այս տարի որոշել է ձեռնպահ մնալ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։

«Բնականաբար, հաշվի առնելով գնահատված ներդրումը կատարելուց Հայաստանի ղեկավարության մերժումը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն այժմ գտնվում է մշակման փուլում։

Այդուհանդերձ, հաղորդվում է, որ անդամ պետությունների կողմից կատարվող վճարումների վերաբաշխման մասին խոսք չի գնում։

«Որոշ հատկանիշներով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց առաջին հերթին Երևանի կողմից իր աշխատակիցների հետ կանչման կամ համապատասխան կառույցներում քվոտային պաշտոնների չնշանակելու հաշվին»,- պարզաբանել են ԱԳՆ-ում։

Նշվում է նաև, որ աշխատանքները կշարունակվեն սովորականի պես, և ինչ-որ տեղ ՀԱՊԿ քարտուղարությունը կօգտագործի առկա պահուստները։

ՌԴ գերատեսչությունը հավելել է, որ Երևանը նախկինում ևս ունեցել է բյուջեի վճարումների պարտքեր․ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման խնդիրները լուծվում էին պահուստների հաշվին, և «պարտապանը» հետագայում մարում էր պարտքը։

«Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ-ում 2024 թվականին որոշված է եղել 53,22 մլն ռուբլու չափով։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մայիսի 16-ին հայտնել էր, որ Հայաստանն այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10