ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

24.05.2023 16:11
1024

Մոսկվան դիտարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին պատրաստակամության հայտարարությունը որպես անցյալ հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովում իր դիրքորոշման հաստատում։

Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախ՝ պետական կառույցի, այսպես ասած, քաղաքական տեսլականի մասին նման հայտարարությունները դեռևս Հայաստանի և նրա ժողովրդի արտոնությունն են, երկրորդ՝ ես ձեր հարցը ընդունում եմ միայն այն առումով, որ Ռուսաստանը միջնորդ է կարգավորման հարցում: Իսկապես կարևոր է այս թեմայի շուրջ ունենալ պետության, մասնավորապես Հայաստանի հստակ դիրքորոշումը, որովհետև սա միայն թեմա չէ, սա պարզապես հարց չէ, սա երկար տարիներ տևող հակամարտություն է։ Եվ, իհարկե, առաջ շարժվելու համար, այդ թվում՝ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ստորագրվել են, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցում»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Փաշինյանի հայտարարությունների մասին Մոսկվայի գնահատականի հարցին։

Այս առումով, ընդհանուր առմամբ, ըստ Զախարովայի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՌԴ-ն համարում է հաստատում 2022-ին Պրահայում արտահայտած դիրքորոշմանը:

www.armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40