ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման (լուսանկարներ)

19.09.2024 10:07
637

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը:

Դիվանագիտական առաքելության ղեկավարին և նրան ուղեկցողներին դիմավորել է ջոկատի ղեկավար, գնդապետ Ա. Շչերբակովը, ներկայացրել է զորամասի պատմությունը, որը հաջորդ տարի նշելու է 70-ամյակը։

Նա նաև ներկայացրել է պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և նշել ջոկատի այս տարվա օպերատիվ և ծառայողական գործունեության կարևորագույն արդյունքները։ Դրանց թվում են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առգրավումը, Ագարակի անցակետում պետական սահմանախախտների բազմաթիվ ձերբակալությունները:

Հյուրերը ծաղիկներ են դրել «Բոլոր սերունդների սահմանապահներ»-ի հուշարձանին։

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12