ՌԴ երեք մարզերում մտցվել է «հակաահաբեկչական գործողության» ռեժիմ Ուկրաինայի շարունակվող հարձակման պատճառով

10.08.2024 22:00
712

ՌԴ երեք մարզերում մտցվել է «հակաահաբեկչական գործողության» ռեժիմ Ուկրաինայի շարունակվող հարձակման պատճառով, տեղեկացրել են Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեում։

«Ընդունվել է որոշում 2024թ. օգոստոսի 9-ից կազմակերպել հակաահաբեկչական գործողությունների իրականացում Բելգորոդի, Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում»,- տեղեկացրել է կոմիտեն։

Նշված տարածքներում մտցվել է համապատասխան իրավական ռեժիմ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ եւ ժամանակավոր սահմանափակումներ՝ «ահաբեկչությանը դիմակայելու» հոդվածի համապատասխան, ավելացրել են կոմիտեում։

«Պետական մարմինները ձեռնարկում են լրացուցիչ միջոցներ՝ ուղղված քաղաքացիների անվտանգության ապահովմանը, իրավակարգի պահպանմանը եւ օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության ուժեղացմանը»,- նշված է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնում է, որ Կուրսկի մարզի «սահմանամերձ շրջան» են ուղարկվել ռուսական տանկեր՝ Ուկրաինայի ԶՈւ հարձակումը հետ մղելու համար։ «Տանկիստները կրակային դիրքեր են զբաղեցրել վտանգավոր ուղղություններում... Տանկերի անձնակազմերը լրիվ պատրաստ են մարտական աշխատանքին եւ կրակի վարմանը»,- նշված է գերատեսչության թելեգրամ-ալիքում։

Այդ ընթացքում ռուսական պարբերականները, ինչպես նաեւ ուկրաինական զինվորական թելեգրամ-ալիքները տեղեկացնում են, որ Ուկրաինայի ԶՈւ-ին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Պորոզ գյուղը Բելգորոդի մարզում։ «Հրետանու պաշտպանության ներքո Ուկրաինայի ԶՈւ-ն մտել է Պորոզ գյուղ, Բելգորոդի մարզի Գրայվորոնյան քաղաքային օկրուգում»,- գրել է «Zаписки ветерана» ռուսական ալիքը օգոստոսի 10-ի առավոտյան։ Բոլոր հաղորդումներին կցված են տեսանյութեր, որոնցում ուկրաինական եւ վրացական դրոշներով զինծառայողները կանգնած են Պորոզի գյուղական ակումբի կողքին, գրել է Moscow Times-ը։

Ուկրաինական «Офіцер» ալիքը հրապարակել է ՌԴ տանկի ոչնչացման տեանյութ։ Նրա տվյալներով՝ տեսագրումն արվել է Կուրսկի մարզում օգոստոսի 10-ի հաջող գրոհից հետո։ Այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռ չկա։

Ուկրաինայի ԶՈւ-ն սկսել է հարձակվել Կուրսկի մարզում օգոստոսի 6-ի առավոտյան։ Մի քանի օրում ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել մոտ 20 բնակավայր եւ «Սուջա» գազաչափիչ կայանը, որով ռուսական գազը մղվում է Եվրոպա։ Գերի են ընկել տասնյակ ռուս զինվորականներ, այդ թվում ժամկետային զինվորներ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ գործողությունը, որի հետեւանքով Ռուսաստանը կկորցնի տարածքներ, մարդիկ եւ տեխնիկա, կուժեղացնի Կիեւի դիրքերը Մոսկվայի հետ հետագա բանակցություններում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40