ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան

31.10.2024 11:03
615

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի «ևս մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։

«Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք, սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2025-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Միրզոյանը։

Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։ Ադրբեջանական կողմը նշում է, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որում, ըստ իրենց, տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։

Արարատ Միրզոյանը Սահմանադրություն փոխելու ադրբեջանական թեզը համարում է «կատարելապես անհիմն», ինչն ապացուցվեց նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ։

ԱԳՆ ղեկավարը «դրական մթնոլորտ» է տեսնում նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում․ «Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք ըստ էության կիսապաշտոնական կերպով ողջունվել են։ Սա ասում եմ՝ ցույց տալու, որ այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա։ Մենք առաջիկայում կշարունակենք ադրբեջանական կողմի հետ աշխատանքները նաև ապաշրջափակման հարցում»։

Մինչ բյուջեի քննարկմանը մասնակցելը, Միրզոյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, ասել է, որ դեռ որոշում չկա Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու վերաբերյալ։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25